Ամանորի ծեսը նախակրթարանում

 

 

 

 

 

Ամանորի ծես նախագիծ

Օր՝ դեկտեմբերի 23

Ժամ՝ 11.00

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսիս նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ,հյուրեր, այլք

Ծրագիր

  1. Միասնական երգ՝ Զար զընգը
  2. Հ. Թումանյան -Առաջին ձյունը
  3. Մաիսնական գաթաթխիկի խաղերգեր-Տատիկ զալուր, Գունդ աներ, Քուրիկ Զիզի
  4. Բարեմաղթանքներ
  5. Միասնական երգ՝ Այ, քեզ տոնածառ
  6. Աթ. Խնկոյան -Ձմեռ պապի
  7. Միասնական երգ՝ Տոնածառ ջան
  8. Միասնական պար՝ Թամզարա

 

Ծրագրի ուղեցույց

Երգերի տեքստեր և կարաոկեներ

1,Զար, զընգը

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր, լուսնյակ գիշեր,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Ձյունն էկել, գետին նախշել,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Յարս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,

1. Տոնածառ ջան

  1. Տոնածառ ջան, տոնածառ

Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

 

  1. Կարմիր աստղ գագաթին,

Ծառի տակ՝ Ձմեռ պապին,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

 

3. Այ քեզ, այ քեզ տոնածառ

Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

Կրկներգ.

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Կրկներգ.

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

 

4. Տատիկ զալուր, Գունդ անեմ

Տատիկ զալուր կմաղեր

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր մազերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր հոնքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թևերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր փեշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր:

 

Գունդ անեմ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,

Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,

Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,

Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ:

4.Քուրիկ Զիզի

Քուրիկ Զիզի, կայնի խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե:
Քուրիկ Զիզի հացը թխի, լե,լե լե աշե: 

Բանաստեղծություններ

Հ. Թումանյան -Առաջին ձյունը

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

 

Աթաբեկ խնկոյան «Ձմեռ պապի»

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Բարեմաղթանքներ

Բարով եկար,

Հազար բարի,

Փլավ բերեմ ոսկե սինով,

Խերով եկար,

Թազա տարի:

 

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար,

Հազար բարի,

Ալյուր, ցորեն, հաճար, գարի,

Խերով եկար,

Թազա տարի:

 

 

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

 

Մանր տղայք են ուրախ,

Ունեն  կաղին, գոզինաղ,

Սալորի չիր, չամիչ, թուզ,

Փշատ, ունապ և ընկուզ:


Մանր
 տղայք չմոռնաք,

Աշխարհումս չեք մենակ,

Որիշ շատ խեղճ տղայք կան

Աղքատ և անօգնական:

 

 

 

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

 

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

 

Նոր տարին ուրախ,

Ուտենք գոզինաղ,

Չամիչ, թաթարու,

Ունենք ստանալու:

 

Եմիշ ու գինի

Միշտ էլ բոլ իլի,

Միշտ ուրախ ապրենք,

Մե լավ քեփ քաշենք:

 

Տունը շեն իլի, բարաքաթ իլի

Միշտ ջոմարդ իլեք,

Մեզ էլ միշտ հիշեք:

Շնորհավոր Նոր տարի

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s