Ամանորի ծես նախագիծ. Ավետիսներ, տաղեր, շարականներ, բարեմաղթանքներ, երգեր, խաղեր
Ծեսերին նոր կյանք տալու համար պետք է ճանաչել դրանք, ուսումնասիրել աղբյուրները: Նախագծի նպատակն է, տոնը սովորողինը, ծնողինը, համայնքինը դարձնելն է, որպեսզի սովորողը դառնա դրա կրողն ու փոխանցողը: Դրա իրագործման համար պետք է ծանոթանալ ծեսին, դրա մանրամսներին: Ամանորի ծեսը կազմված է մի քանի մասից՝
«Ծիսական երգեր, բարեմաղթանքներ»,
«Ծիսական պարեր»,
«Ծիսական շրջայցեր, կրակի և ջրի օրհնություն»:
Բոլոր նշված բաժինները մաս են կազմելու ծիսական բեմադրության: Յուրաքանչյուր դասարան պետք է ընտրի իր խոհանոցը, երաժշտության դասավանդողը առանձնացնի ավետիսները, երգերը, բարեմաղթանքները և պարերը: Տեխնոլոգիայի ուսուցչի հետ խորհրդակցելուց հետո, դասավանդողների, սովորողների և ծնողների հետ կանցնեն դպրոցի ձևավորման, ծիսական ծառի և հագուստների ստեղծման աշխատանքներին: Ծեսի երգերը, պարերը կլինեն առավոտյան ծրագրի մաս: Սովորողները բացի առկա նյութից կարող են իրենք գտնել նոր աղբյուրներ, ճամփորդությունների ընթացքում, տանը ընտանիքի անդամներից, տատիկ, պապիկներից, ծանոթ-բարեկամներից հավաքելով նոր տեղեկություններ: Ձեռքբերված նոր տեղեկությունները տեսագրելով, ձայնագրելով սարքել ուսումնական նյութեր և հարստացնել մեդիադաշտը: Համացանցի օգտատերերին սևեռելով Կրթահամլիրի Ամանորի նախագծին: Սովորողները կդառնան նյութի, լեզվամտածողության, գեղարվեստական խոսքի, արտահայտչամիջոցների, գիտելիքների, տարբեր կարողությունների կրողը, ձեռք կբերեն ունակություններ ինքնուրույն աշխատելու, ինքնադրսևորվելու և պատրաստ կլինեն յուրացրածը փոխանցելու: Նախագծին կարող են մասնակցել նաև հանրապետության տարբեր մարզերից ու համայնքերից, Լեռնային Ղարաբաղից ներակայացնելով ու համալրելով նախագիծը:
Թեմա
«Ամանորի ծես»
Նպատակ
Ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը
Խնդիրներ
Ծանոթացում պատմությանը, ցուցադրվող նյութի ընտրություն:
Առկա երգացանկից, պարերից ընտրություն՝ըստ տարիքային խմբերի:
Մասնակիցներ
Նախագծի իրականացմանը մասնակցում են նախակրթարան, Կրտսեր դասարաններ , դասավանդողները, սովորողները, ծնողները այլ մասնակիցներ:
Ընթացք
Կրտսեր դպրոցի դասավանդողները, դաստիարակները ընտրում են առկա նյութից համապատասխան ծիսական բաղադրատոմսեր, հատվածներ: Իրագործման փուլում միանում են երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդողները: Ձայնագրություններն իրականացնում է Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը:
Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը
Նախագիծը նախատեսված է իրականացնել նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 27-ը։
Արդյունք
Սովորողը կլինի Ծեսը ճանաչողը, դրա ակտիվ մասնակիցը, փոխանցողը, տարածողը և այն կենդանացնողը:
Ամանորի ծես: Նախագիծն ամբողջությամբ այստե՛ղ:
Այլ օգտակար նյութեր՝
Ընկուզախաղեր՝