«Մանկության խաղեր՝ 1+1»՝ ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբ. Օր չորրրորդ

 

 

 

 

 

 

 

Հյուսիսային դպրոցի սովորողները մասնակցում են «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան  նախագիծ-ֆլեշմոբին և ներկայացնում են իրենց ծնողների, հարազատների  առաջարկած մանկության խաղերը:

Նախագծի իրագործման արդյունքում   հավաքագրվում են 1980 և 1990-ական թվականների բակային խաղերը և հստակեցվում, տեսակավորվում ու դասակարգվում:

1.Առաջին դասարանի սովորող Սադոյան Միքայելը ներկայացնում իր հայրիկի՝ Սադոյան Հայկի(37տ).  մանկության սիրելի խաղը` «Հոլը»: Միքայելը գրել է, որ հայրիկի  ամենասիրած 5 խաղերն են եղել  հալա-մուլան, հոլը, 7 քարը, գործագործը, քարկտիկը:

2. Հինգերորդ դասարանի սովորող Ռոբերտ Սահակյանը ներկայացնում է հայրիկի մանկության սիրելի աճպարարական խաղերից: Ռոբերտը պարզել է նաև, թե որոնք են եղել ծնողների մանկության սիրելի խաղերը: Տես՝ այստեղ․․․․․․

3. Առաջին դասարանի սովորող Մինասյան Ադրիանան ներկայացնում է իր մայրիկի՝ Աննա Աղաջանյանի ( 33տ), մանկության սիրելի 5 խաղերը` կլասը, ռեզինը, պախկվոցին, գործնագործը ու աչքերը փակ՝  բռնոցին: Ադրիանան քույրիկ, եղբայների հետ  խաղում է աչքերը փակ՝ բռնոցի խաղը:

4. Առաջին դասարանի սովորող Գայանե Ավետիսյանը և ծնողները ներկայացնում են «Թել» և «Սոլ մակարոն» խաղերը: Այս խաղերը Գայանեի ծնողները խաղացել են մանուկ հասակում:

5. Առաջին դասարանի սովորող Արև Կարապետյանը և իր կրտսեր քույրիկները ներկայացնում են իրենց մայրիկի մանկության սիրելի ռեզին խաղը:

6.Չորրորդ դասարանի սովորող Ղարիբյան Կատրինը և նրա կրտսեր եղբայր Լևոնը   ներկայացնում  են  ծնողների մանկության սիրելի «Դոմինո» խաղը: Այլ խաղերի մասին տես՝ Կատրինի բլոգում…..

7. Չորրորդ դասարանի սովորող Տագեսյան Նատալին ներկայացնում է մայրիկի՝ Անահիտ Ամիրխանյանի( 36տ) մանկության սիրելի խաղը՝ «Ռեզինը»: Մայրիկի մյուս 5 սիրելի խաղերը՝ տես այստեղ․․․․․․․

8.Առաջին դասարանի սովորող Հայրապետյան  Վաղարշակը իր մայրիկի և կրտսեր եղբոր հետ ներկայացնում են  հետաքրքիր մրցույթ-խաղ:

9.Երրորդ դասարնի սովորող Նարե Մելքոնյանը զրուցել է մայրիկի՝ Մինասյան  Լուսինեի (44տ) հետ և պարզել, որոնք են եղել նրա մանկության սիրելի խաղերը: Դրանք են՝ յոթ քարը, կլասը, քարկտիկը, լյագուշկան, գնդակ գոռոցին, պահմտոցին, գործնագործը և շախմատը: Այսօր Նարեն ցույց է տալիս, թե ինչպես է տատիկի հետ շախմատ խաղում:

10.Երկրոդ դասարանի սովորող Գասպարյան Մարին պատմում է է մայրիկի մանկության սիրելի խաղերի մասին  և ցույց է տալիս ինչպես են ռեզին խաղում:

11. Առաջին դասարանի սովորող Ասլանյան Լիան մայրիկի հետ ներկայացնում է  «Ով, որտեղ, երբ խաղը»:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s