«Մանկության խաղեր՝ 1+1»՝ ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբ. Օր հինգերորդ

 

 

 

 

 

Հյուսիսային դպրոցի սովորողները մասնակցում են «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան  նախագիծ-ֆլեշմոբին և ներկայացնում են իրենց ծնողների, հարազատների  առաջարկած մանկության խաղերը:

Նախագծի իրագործման արդյունքում   հավաքագրվում են 1980 և 1990-ական թվականների բակային խաղերը և հստակեցվում, տեսակավորվում ու դասակարգվում:

1.Առաջին դասարանի սովորող Նահապետյան Ադելինան պարզել է, որոնք են  հայրիկի(39տ), մայրիկի(41տ)  և եղբոր(14тտ)  մանկության սիրելի խաղերը: Դրանք են՝ լոտոն, օրիգամին, իքսիկ-նոլիկը, տշոցին և շախմատը:

2. Երրորդ դասարանի սովորող Պապյան Եվան մայրիկի հետ խաղում է «Կլաս» խաղը: 

 

3.Հինգ տարեկան Բարսեղյան Անին տեսաֆիլմում պատմում է իր մայրիկի մանկության սիրելի խաղերի մասին: Այսօր Անին ցույց է տալիս ինչպես են խաղում լոտո:

4․Առաջին դասարանի սովորող Գրիգորյան Նարեկը կրտսեր քույրիկի հետ ներկայացնում են  ծնողների մանկության  խաղերից՝ չինգաչունքը, լյագուշկան,պահմտոցին և ինքնագլորով վազքը:

5. Առաջին դասարանի սովորող Շագինյան Կարպիսը իր ավագ եղբոր հետ խաղում են մայրիկի սիրելի՝ «Ջինկաջունկ» խաղը: Խաղը խաղացեկ են Սիրիայում:

 

6.Առաջին դասարանի սովորող Վաղարշակ Հայրապետյանը  մանկական երաժշտական գործիքով միանում է ֆլեշմոբին:

7. Ֆլեշմոբին են միանում հնգամյա Էդգար Աբգարյանը և նրա ընտանիքի անդամները: Տեսաֆիլմում Էդգարը ցույց է տալիս հայրիկի մանկության խաղալիքը, պատմում է խաղալիքի պատմությունը,  խաղում է ֆուտբոլ հայրիկի հետ, իսկ Էդգարի մայրիկը՝ Հայկուհի Հովհաննիսյանը  պատում է արկածային մանկության մասին և հիշում, որ  ամենասիրելի խաղն էր՝  թակելը անծանոթ մարդկանց դռները և փախչելը: Հայկուհին բոլորին  խորհուրդ է տալիս , որ հանկարծ չկրկնեն  այդ խաղը:

8. Հինգերորդ դասարանի սովորող Մելանյա Քեքեջյանի հայրիկը ներկայացնում է իր մանկության սիրելի խաղերից՝ հոլ պտտելը: Մելանյան փորձում է սովորել խաղը:

9. Հյուսիսային դպրոցի սովորողներ՝ Արթուր և Նաիրա Բարսեղյանները ներկայացնում են մայրիկի մանկության սիրելի խաղը՝ «Գործագործը»:

11. Հինգերորդ դասարանիս սովորող Արսինե Բադալյանը ներկայացնում է  տատիկի  սիրելի խաղը՝ քարկտիկը:

Տատիկը Սուսան Ներսիսյանն է  (60) տարեկան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s