«Դյուցազնապատումը ընտանեկան դպրոցներում» նախագիծ
Օր՝ հուլիսի 15-օգոստոսի 31
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներից, դասավանդողներից, ծնողներից կազմված նախագծային խումբ
Ղեկավարներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Քրիստինե Շահբազյան
Նկարագրություն
«Դյուցազնապատումը ընտանեկան դպրոցներում» նախագիծը համագործակցային նախագիծ Է, որը իրականացվելու է բանգլադեշյան պլեների շրջանակում մայրենի լեզվի և երաժշտության բնութագրիչ բաղադրիչների շնորհիվ և միավորմամբ:
էպոսի հատվածի դերախաղային ընթերցումների, ազգային, ժողովրդական երգերի, խաղերի, պարերի միջոցով կստեղծվի ընտանեկան թատրոններ, որը բազմաբովանդակ բաղադրիչների շնորհիվ կմիավորի ընտանիքը, կձևավորի առասպելական սյուժեներով հերոսների բնութագրիչ կերպարներ, կօգտագորիծի ընտանեկան ուժի հավաքական պոտենցիալը և կստեղծի մերօրյա հերոսների այժմէական, նոր կերպարներ:
Բաղադրիչներ
Ընթերցումներ էպոսից նախագիծ, Սասունցի Դավթից ընթերցելու հատվածներ
Ազգային խաղեր նախագիծ, Ուժախաղեր
Ազգային, ժողովրդական երգեր, Դյուցազնապատում՝ ձայնասկավառակ
Արդյունքում կստեղծվեն
ընտանեկան թատրոններ
ուսումնական նյութեր