Ջրային խաղադարան

Ջրային խաղերը, որպես կրթական կարևորագույն գործիք, խթանում են  երեխայի ոչ միայն ֆիզիկական, մտավոր,  այլև հոգևոր զարգացմանը:  Ջրային խաղ-հրճվանքները բազմազան են և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամառային դպրոցներում  հիմնական գործունեության մաս են կազմում: Կրթահամալիրում ջրային խաղային գործունեությունը բաժանվում է մի քանի խմբերի․

Ներկայացված խաղային բոլոր  փաթեթներում  ներառված են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակ-մանկավարժ-փորձագետների, սովորողների և ընտանեկան դպրոցների  աշխատանքները:

Փաթեթը կազմեց Հասմիկ Մաթևոսյանը

Էպոսը` կրթական կարևորագույն գործիք

Իմ մանկավարժական համեստ մոտեցումները, թե ինչպես երաժշտական մի քանի բաղադրիչներով օգնել սովորողներին, որ էպոսը ավելի համընդգրկուն պատկերացնեն և ընկալեն:
Անչափ շնորհակալ եմ Ազնիվ Մանուկյանին հանրակրթական ԽորոտTV-ում ինձ ընդգրկելու համար: Continue reading

«Բրոյի-բրոյի» ճամբարային երաժշտական ներկայացում

«Սեյրան Ավագյան» հոբելյանական նախագիծ, հուլիսի 27, 2020թ.

Oր՝ հուլիսի 27

Ժամ՝ 11.00

Մասնակիցներ՝ Հուսիսային դպրոցի  ճամբարականներ, դասավանդողներ

Ծրագրում՝ 

Լողափնյա ձայնավարժություններ

Երգեր, պարերգեր

  • Էրթանք սարերը սեյրան-Ժող․ երգ
  • Կոմիտաս-Սոնա յար
  • Կոմիտաս-Շախկր, շուխկր
  • Սայաթ Նովա- Բրոյի բրոյի