Մեղու նմանակող ազգային խաղեր

Մեղու նմանակող ազգային խաղեր

Ըզզզզ

Խաղում են տղաները 3-15 հոգով: Նրանցից մեկը վիճակով դառնում է խաղն սկսող, որը կանգնում է կենտրոնում, աջ ձեռքի ափով ծածկելով իր աջ այտը, խանգարելով աջ աչքի տեսողությունը դեպի աջ: Ձախ ձեռքն անց էր կացնում աջ ձեռքի տակից, բաց անելով ափը, ձեռքի երեսը հենում էր աջ թևին:

Դրանից հետո խաղացողները շրջապատում էին նրան և առաջիններից մեկը աննկատ հարվածում էր կանգնողի բաց ափին: Խփելուց հետո բոլոր խախացողներն իրենց աջ ձեռքերը բարձրացնում էին վեր, միաժամանակ, տըզզզզզզ ձայն հանելով: Կետրոնի կանգնողը բացում էր երեսը , դառնում ետ և աշխատում գուշակել, թե ով  էր խփողը: Եթե ճիշտ էր գուշակում, այդ դեպքում խփողի հետ դերերը փոխում էին, հակաակ դեպքում, խաղը նույնությամբ շարունակվում էր:

Կանոններ․1. Խփել թույլատրվում էր մեկ-մեկ: 2. Կանգնողին իրավունք չէր վերապահվում նայել իրեն խփողին: 3.  Յուրաքանչյուր հարվածից հետո գուշակումը կատարվում էր մի հոգու անունը տալով միայն:

Մեղու 

Մեղու խաղին մասնակցում էին երեք պատանի: Նրանցից մեկը մեղուն էր և երկուսը՝ բոռեր: Մեղուն կանգնում էր երկու բոռերի մեջտեղը և նրանց հետ ուղիղ գծի վրա, որից ոչ առաջ և ոչ ետև խաղացողների ոտքերը չպիտի շարժվեին, այլ տեղում ոտքերն անշարժ պիտի մնային: Խաղի շարժումը կատարվում էր թևերով և կրծքավանդակով: Մեղվի և բոռերի դեմքերը մի ուղղության վրա էին լինում: Մեղուն իր երկու ձեռքերի ցուցամատերը իր քթի աջ և ձախ կողմերի վրա սեղմելով․ թուլացնելով, շնչում , արտաշնչում էր, այսինքն՝ տզզում և մեղր էր շինում: Մեղուն տզզում էր, մեղրը չէր տալիս, իսկ բոռերը հերթով հարվածում էին մեղվին՝ աշխատելով նրա գդակը գետին գցել, իսկ մեղուն ճարպկությամբ խուսափում էր  նրանց հարվածներից՝ գլուխը փախցնելով , նույնիսկ բոռերի թևերի տակ պատրսպարվելով: Բոռերն իրենց մի-մի ձեռքը պահում էին մեղվի կողմի ականջի վրա և ափը դեպի մեղուն դարձած: Մեղուն հանկարծակի դադարեցնում էր տզզոցը և աջ կամ ձախ բոռին խաբս տալով , հարվածում էր բոռերից մեկին, ուժեղ խփելով նրա ափին, որը ծածկում էր նրա ականջը: Հարված ստացող բոռը մեղվին անընդհատ հարված էր հասցնում, բայց միայն նրա գլխարկը թռցնելու համար: Մեղուն աջ բոռին հարվածելիս դեպի ձախ էր փախցնում գյուխը և ձախ բոռին հարվածելիս՝ դեպի աջ կամ ընդհակառակը, իսկապես հարմար էր գտնում պաշտպանվելու համար , որպեսզի գլխարկը չթռցնեին գլխից՝ մեղրը չուտեին: Որ բոռը որ թռցնում էր մեղվի գլխարկը, նա դառնում էր մեղու, իսկ մեղուն՝ բոռ և խաղը ծայրից էր սկսվում:

Տըզ․․․

Խաղում էին մի քանի հոգով: Փուչ ու տռուզի միջոցով որոշում էին կկզողին կամ պատի մոտ դեքով կանգնողին, որը պետք  է կտորով կամ դաստակով փակի աչքերը: Խաղացողներից մեկը հարվածում է նար՝ մեջքին տըզզ ազդանշանը լսելիս: Հարվածողներին գտնելու դեպքում տեղերով փոխվում էին:

Տզզանի

Տղաները հերթով եռյալ են կազմում, որոնցից մեկը իր ցուցամատերով քիթը ամուր հուպ տալով տզզում է: Նրա աջ ու ձախ կողմերում կանգնում են մյուսները: Տզզացողը մերթ դառնում է աջ և մերթ ձախ ընկերոջ կողմը և ի հեճուկս նրա՝ տզզացնում  ու արագ խույս է տալիս: Եվ երբ ընկերներից մեկին հաջողվում է նրա  քթին մատով կամաց խփել, նա դառնում է մեղու:

Տըզ-տըզ

Խաղում են միայն երեք երեխա, մեկը, որ կոչվում է մեղու, կանգնում է երկուսի միջև, ոտքերը բացած դնում է նրանց՝ մեկի աջ, մյուսի ձախ ոտքերի վրա և դնում գդակ: Սրա աջ կողմը կանգնողը իր աջ դաստակը բաց ու թարս դրությամբ դնում է իր ձախ այտի վրա, իսկ ձախ կողմը կանգնողը՝ իր ձախ դաստակը՝ իր աջ այտի վրա: Մեղուն երկու ցուցամատները դնում է իր քթին և աջ և ձախ օրորվելով տզտզում է, ու հանկարձ ապտակ խփում կողքիններից մեկի դաստակին, աշխատելով խույս տալ հակառակ կողմը, որ ապտակողը իսկույն չկարողանա իր ազատ ձեռքով խփել, վայր գցել գդակը: Գդակը վայր գցողը դառնում է մեղու, իսկ մեղուն կանգնում է նրա տեղը:

Մեղուները  նեկտար են հավաքում

Խաղում են ցածր տարիքի աղջիկները և տղաները միասին: Աղջիկները դառնում են ծաղիկներ և կկզում են, գլուխները իջեցնում ծնկներին: Տղաները դառնում են մեղուներ և տզտզալով պտտվում են ծաղիկների շուրջը և նեկտար հավաքում: Կենտրոնում դրված է կուժ կամ դույլ, որի մեջ լցնում են հավաքված մեղրը: Խաղը խաղում են այնքան՝ մինչև չհոգնեն:

Աղբյուրը՝ Վ․ Բդոյան «Հայ ժողովրդական խաղեր» հատոր 3

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s