«Երաժշտություն» առարկայական չափորոշիչ և ծրագրեր. Դիտարկումներ
Փաստաթղթում առկա է բազմաթիվ տառասխալներ, օտարաբան կառույցներ, սխալ և անհասկանալի ձևակերպումներ:
Անհասկանալի, սխալ ձևակերպումներ
Էջ 2–Ձևակերպումը չեմ հասկանում
Դաստիարակել հետաքրքրություն, սեր և հուզազգացմունքային վերաբերմունք դեպի երաժշտությունը:
Ձևավորել և զարգացնել երաժշտական ճաշակ և երաժշտության հետ հաղորդակցվելու պահանջ:
Ընդլայնել սովորողների երաժշտական և ընդհանուր մտահորիզոնը՝ շարունակել դաստիա-րակել երաժշտական ճաշակ, զարգացնել կայուն հետաքրքրություն այլ ժողովուրդների, դասական և ժամանակակից երաժշտության ժառանգության հանդեպ, արժևորել մշակութային բազմազանությունը:
Էջ 3-ձևակերպումը չեմ հասկանում
Ազգային երաժշտական արվեստի նմուշների հետ հաղորդակցվելու միջոցով, գիտակցել և արժևորել իր ազգային պատկանելիությունը, նրա պատմությունը, մշակույթը, դրսևորել հպարտություն, հարգալից վերաբերմունք սեփական ազգային արժեքների նկատմամբ, հասկանալ նրա տեղը համաշխարհային երաժշտության պատմության մեջ:
Էջ 5-Ձևակերպումը չեմ հասկանում
Երաժշտական գործունեության մյուս ձևը երաժշտառիթմական և պարային շարժումն է, որը նպաստում է սովորողների հոգևոր և ֆիզիկական ուժերի ներդաշնակ զարգացմանը,
Երեխաների սիրած գործունեության տեսակներից է խաղը, մասնավորապես՝ երաժշտական շարժախաղերը, որոնք կարևոր դեր են կատարում կրտսեր դպրոցականների շարժումային գործունեության զարգացման գործում:
Էջ 5-Ձևակերպումը Բարենբոյեմի գրքից է, որը երաժշտակն դպրոցների երաժշտազարգացման խնդիրներից է, ոչ թե հանրակրթական
Գործունեության հաջորդ ձևը անհատական ստեղծագործում կամ իմպրովիզացիա է, որի գլխավոր նպատակը սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացումն է:
Կիրառվում են շարժումային, պարային, երգչային և նվագարանային իմպրովիզացիաներ, փոքրիկ մեղեդիների հորինումներ, տրված անավարտ մեղեդու շարունակում և այլն: Իմպրովիզացիայի բոլոր միջոցները երեխաների մեջ զարգացնում են գեղարվեստական երևակայություն, ինքնուրույ-նություն, նպատակին հասնելու ձգտում, բարձրացնում երաժշտական գործունեության ակտիվու-թյունը:
Էջ 5-անհասկանալի
Ստեղծել և ձևավորել երաժշտական գաղափարներ, հաղորդակցվել և ինքնաարտահայտվել դրանց միջոցով:
Կազմակերպել և զարգացնել գեղարվեստական գաղափարներ և աշխատանքներ:
Էջ 6-անհասկանալի է, հայկական մանկական օպերաները երկուսն են և շատ թույլ գործեր են երեխայի երաժշտական ճաշակի ձևավորման համար
Բոլոր գաղափարները հնարավոր է իրականացնել հետևյալ միջոցներով
մանկական օպերաներից, ժողովրդական ծեսերից ընտրված կերպարների
Էջ 7-ձևակերպումը սխալ է կամ չեմ հասկանում՝ բոլոր երեխաների և մասնավորապես-չէ որ կազմված երաժշտական հանրակրթական ծրագիրը ներառում է բոլորին և ներառականներին այդ թվում:
Երաժշտությունը կատարյալ միջոց է բոլոր երեխաներին և մասնավորապես` կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ուսուցման գործընթացում ներառելու համար:
Էջ 8-մանկական օպերաները թույլ գեղարվեստական գործեր են և երեխայի երաժշտական զարգացմանը չեն օգնի
Բեմականացնի մանկական օպերաներից հատվածներ
Էջ 8-ձևակերպումը չեմ հասկանում
Երաժշտական խաղերի, հեքիաթների, մանկական օպերաների, ժողովրդական ծեսերի ուսուցման ընթացքում ստեղծի հետաքրքիր կերպարներ արտահայտիչ երգեցողության, համապատասխան դիմախաղի և դերասանական հնարների միջոցով:
Էջ 8-ռիթմական նվագարանի մեկնաբանությունը պետք է լինի
Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն, ,,բնական,, նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով և ռիթմական նվագարաններով:
Էջ 8-համաձայն չեմ այս ձևակերպման հետ, որովհետև այս խնդիրը՝ երաժշտական դպրոցի խնդիր է, ոչ թե հանրակրթական
Ստեղծի փոքրիկ իմպրովիզացիաներ՝ շարունակի և ավարտի փոքրիկ մեղեդին: Տրված քառատողով հորինի ռիթմական պատկեր և մեղեդի:
Էջ 8-Ճիշտ կեցվածքը՝ անհասկանալի է և
Կրտսեր դպրոցում երաժշտական հանրակրթության մեջ երկձայնությունը համարում եմ սխալ կամ գրեթե անիրագործելի, որովհետև հանրակրթական դպրոցում չեն սովորում կոնկրետ երաժշտական ուղղվածությամբ սովորողներ: Այստեղ կորում է հանրակրթական դպրոցի խնդիրները և էլի դառնում է երաժշտական դպրոց:
Երգի /մենակ կամ խմբով/՝ ներկայացնի հայ ազգային և այլ ազգերի ժողովրդական, կոմպոզիտորական երգեր՝ ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանու-թյամբ, մաքուր ինտոնացիայով, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին: Կատարումը ուղեկցի պարային կամ ռիթմական շարժումով:
Ձեռքի նշաններով երգի հնչյունաշարի աստիճանները, և կատարի երկձայն մեղե-դիներ:
Էջ 8-Նախադասության մեջ չեմ հասկանում այս ձևակերպումը
Ներկայացնի ստեղծագործության բնույթը, բովանդակությունը, տեսակը, տեմպը, տեմբրը, ռեգիստրը, դինամիկան: Երաժշտությունից ստացած իր տպավորություն-ներն ու զգացողությունները ներկայացնի գրագետ կապակցված խոսքով, օգտագոր-ծելով երաժշտական մասնագիտական եզրույթներ և նոր տեխնոլոգիաների հնարա-վորությունները:
Էջ 9-Չեմ հասկանում ինչ է նշանակում այս ձևակերպումը
Մեղեդու տրամադրությունը, բնույթը արտահայտի հույզերով, երգելով, պարելով կամ ռիթմական շարժումներով, մեկնաբանի և հիմնավորի կատարած ռիթմական կամ պարային շարժումները:
Էջ 9-Ամբողջ նախադասության ձևակերպումը չեմ հասկանում:
Համեմատի ժամանակակից, նաև նոր տեխնոլոգիաներով ստեղծված և դասական մի քանի ստեղծագործություններ, ընդգծի ընդհանրություններն ու առանձնահատ-կությունները և հիմնավորի իր նախասիրությունները:
Էջ 9-Խոսքը կրտսեր դպրոցի մասին է: Չեմ ընդունում նշված հատվածը:
Դրսևորի հետաքրքրություն, և սեր դեպի ժողովրդական և կոմպոզիտորական երաժշտությունը: Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում: Դառնա հայ ազգային երաժշտության կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: Դրսևորի հետաքրքրություն, սեր և հարգանք իր ազգային արժեքների նկատմամբ:
Էջ 9-Ժողովուրդների մերձեցման գործընթացը տարրական դասարաններում?
Մեկնաբանի, երաժշտության կարևոր դերը ժողովուրդների մերձեցման գործըն-թացում, և արժևորի մշակութային բազմազանությունը:
Այն ձևակերպումները, որոնք ոչ սևով նշել եմ՝ հանդիպում են նաև կրտսեր դպրոցի 1-4-րդ և միջին դպրոցի 5-րդ դասարանների ծրագրերի նկարագրության, քայլերի և վերջնաարդյունքների մեջ:
Այդ պատճառով էլ չեմ անդրադառնում:
2.Ներկայացնում եմ իմ դիտարկումները 1-5-րդ դասարանների երաժշտական չափորոշիչների և ծրագրերի մասին․
1-3-րդ դասարանների երաժշտական գործունեության ծրագիրը կառուցվում է բազմաթիվ երաժշտական գործունեությունների վրա: Սակայն շատ քիչ է տարիքին համապատասխան առաջնահերթությունը՝ խաղով ուսուցումը:
1-3-րդ դասարանների երաժշտական գործունեության ծրագիրը հիմնված է ավելի շատ երաժշտատեսական գիտելիքների և կոմպոզիտորական արվեստի և ստեղծագործությունների վրա: Շատ քիչ տեղ է տրված ազգային երգերին: Բացակայում են ծեսերով ուսուցում մոտեցումը:
Երաժշտական փաստաթղթում առկա բազմաթիվ երաժշտական խնդիրներ, որոնց բացառապես երաժշտական դպրոցի խնդիրներն են՝ առկա է հանրակրթական երաժշտական ծրագրում, հատկապես՝ երաժշտատեսական գիտելիքների ուսուցման ժամանակ: Բացակայում է կոմիտասյան երգերի ուսուցումը: Բացակայում է կոմիտասյան մանկավարժության սկզբունենքրը՝ խաղով ուսուցումը: Ցանկալի է, որ ծրագիրը այնպես կառուցվի, որ դասարանում լինի ավելի շատ գործնական, պրակտիկ աշխատանք:
4-5-րդ դասարանների երաժշտական գործունեության ծրագիրը կառուցվում է բազմաթիվ երաժշտական գործունեությունների վրա: Առկա է ծեսով ուսուցումը, բազմամշակութայնությունը: Բացակայում է կոմիտասյան մանկաարժությունը և երգերի ուսուցումը:
3-րդ- 5-րդ դասարանների նկարագրված նպատակներն ու խնդիրները գրեթե նույնն էին: Տարիքային հասունութան ն և զարգացման երաժշտական խնդիրների և գործունեությունների նկարագրված պրոգրեսիվ աճը շատ քիչ է:
Ամենից հաջողված մշակում եմ համարում 4-րդ դասարանների ծրագիրը և ձևակերպումները:
Երաժշտական հեղինակային մանկավարժության դասավանդման իմ մոտեցումները՝ հոդված