Ջրային խաղերը, որպես կրթական կարևորագույն գործիք, խթանում են երեխայի ոչ միայն ֆիզիկական, մտավոր, այլև հոգևոր զարգացմանը: Ջրային խաղ-հրճվանքները բազմազան են և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամառային դպրոցներում հիմնական գործունեության մաս են կազմում: Կրթահամալիրում ջրային խաղային գործունեությունը բաժանվում է մի քանի խմբերի․
-
Ջրային, լողավազանային խաղեր
-
Lողափնյա, ջրային խաղեր
-
Ջրային երգ-խաղեր
-
Ջրային, թաց ռիթմիկ խաղեր
-
Ջրային խաղերը՝ ընտանեկան դպրոցներում
-
Ազգային, ծիսական ջրային և լողափնյա խաղեր
Ներկայացված խաղային բոլոր փաթեթներում ներառված են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակ-մանկավարժ-փորձագետների, սովորողների և ընտանեկան դպրոցների աշխատանքները:
Փաթեթը կազմեց Հասմիկ Մաթևոսյանը