Օգոստոսի 26-28-ին «Եռօրյա ուսումնական ճամբար Արատեսում․ մեղրաքամի ծես» նախագծով Ծեսերի բաց լաբորատորիայի և Արևմտյան դպրոցի նախագծային խմբերը եղան Արատեսում: Երեք օրերը լեցուն էին ծիսական, հայրենագիտական, երաժշտական, ազգային, ուսումնական բազմաթիվ նախագծերով:
Առաջին օր
Նախագծային խմբին ոգևորեց և բարի ճանապարհ մաղթեց տիար Բլեյանը: Ամբողջ ճանապարհը անցանք երգով և բարձր տրամադրությամբ:
Պարերգեր անիվների վրա
Առաջին կանգառը Հայրավանքում էր, որտեղ իրականացրեցինք ուսումնական ժամերգություն:
Ուսումնական ժամերգություն․ Խմբավար՝ Սեդա Թևանյան
Կոմիտաս «Տեր ողորմեա», երգում է ուսուցչական երգչախումբը
Մինչ Արատես հասնելը՝ կանգառներ ունեցանք Սելիմի իջևանատանը և Եղեգիսի Զորաց եկեղեցում:
Զորաց եկեղեցի․ Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Հոգևոր երգեր Զորացում
Արատեսում սովորողներով և դասավանդողներով իրականացրեցինք երաժշտական ակումբի նորամուտը:
Ակումբ-նորամուտ․ համակարգումը՝ Սվետա Ճաղարյանի
Պատրաստվում ենք մեղրաքամի ծեսին։
Երկրորդ օր
Արատեսը լի է հրաշք բնապատկերներով, մշակութային կոթողներով և անսպասելի, անակնկալ տեսարժան վայրերով:
Խաչոց ձոր
Արատես․ Այսասի գետ
Մեղրաքամի ծես
Մեղրաքամի ծեսի տոնական, երաժշտաբանաստեղծական հատվածը հայոց տոնածիսական համակարգում չի պահպանվել: Ծեսը նախագծային խմբով իրականացնում էինք առաջին անգամ: Ծեսերի բաց լաբորատորիայի անդամները ծեսին ընդառաջ գտան բազմաթիվ ազգագրական նյութեր, որոնք առնչվում էին մեղրին, մեղվին, ավանդություններին և այլն: Ստեղծվեց ուսումնական փաթեթ, որի հիման վրա էլ կառուցվեց մեղրաքամի ծեսի ազգային նյութերի ընտրանին:
Գլխավոր մեղվապահ Արմինե Գոգինյանը և իր օգնական ընկերները, մինչ բուն ծեսը, մեղվի փեթակներում հասունացած մեղրը նախապատրաստեցին, որ քամեն:
Մեղրաքամը սկսեցինք ժամը 17.00-ին՝ մեղվապահի տուն-լաբորատորիայի նորամուտով: Ծիսական երգերով և օրհնանքներով ողողեցինք տուն-լաբորատորիան, որով էլ ազդարարեվեց նորամուտը:
Տուն-լաբորատորիայի նորամուտից անմիջապես հետո սկսվեց մեղրաքամի ծեսը: Արմինե Գոգինյանը և իր օգնական ընկերները սկսեցին քամել առաջին նուբար մեղրը: Ամիսներ շարունակ այս պահին էինք անհամբեր սպասում բոլորս:
Առաջին նուբար մեղրը օրհնեց Ազատանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանը:
Մինչ քամվում էր մեղրը՝ սովորողները և դասավանդողները խմբերով մտնում էին մեղրաքամի տուն և գովերգում էին արդար մեղրը՝ երգերով, օրհնանքներով, որից հետո էլ համտեսում էին քաղցր, անարատ մեղրը:
Մեղրաքամին զուգահեռ՝ դրսում, Մարինե Մկրտչյանը իր ընկերների հետ կազմակերպեց և իրականացրեց ազգային խաղեր:
Տոնածիսական օրը ամփոփվեց խարույկի շուրջ ազգային պարերգերով:
Երրորդ օր
Առավոտյան ուսումնական ժամերգություն Արատեսի դպրական կենտրոնում Տեր Մակար քահանա Գալամդարյանի օրհնությամբ:
Այց Գողթանիկի ջրվեժ
Հորբատեղ, սառը գեյզեր