Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ
Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց
- 8.45-9.00 սովորողների, դասավանդողների ջերմաչափում
- 9.00-9.15 ընդհանուր պարապմունքներ
- ընդհանուր պարապմունքները կազմակերպվում են նախօրոք որոշված բացօթյա տարածքներում մինչև 80 հոգանոց խմբերով
- խմբային ընդհանուր պարապմունքի կազմակերպման պատասխանատուն է դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը
- խմբային ընդհանուր պարապմունքի բովանդակության պատասխանատուն է երաժիշտը, դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը
- սովորողը պարապմունքին մասնակցում է դասարանով՝ իրենց համար որոշված տեղում
- մանկավարժական աշխատողը պարապմունքին մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ
- սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացակաների ցուցակը տալիս գրասենյակ (ավագ դպրոցում) կամ մեկ ժամվա ընթացքում բացակայությունները գրանցում հաշվառման մատյանում (հիմնական դպրոց):
- մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը
- ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմում են նախագծային խմբերը, որը ծրագրի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դպրոցի ենթակայքում
- ընդհանուր պարապմունքի միասնական ծրագրում նշվում է խմբային պարապմունքների անցկացման վայրերը, պարապմունքի կազմակերպման, անցկացման պատասխանատուների անունները
- ընդհանուր պարապմունքի ծրագիրը պատասխանատուն ուղարկում է դասավանդողների և սովորողների մեյլերին
Ընդհանուր պարապմունքների ծրագրերում կարող են ներառվել՝
- ծրագրային, նախագծային երգեր, խաղերգեր, պարերգեր
- ծրագրային, նախագծային հոգևոր երգեր
- ծրագրային, նախագծային միասնական ընթերցանության հատվածներ
- մարմնամարզություն, մարզական ֆլեշմոբեր
- հոգեբանական, մտավարժական զարգացնող խաղեր
- եթե տարծքը ապահոված է ուժեղացուցիչով՝ պարեր
- այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ