Արատեսի վանական համալիրը և շրջակա տարածքը՝ մետաքսի ճանապարհին․ Վանքի և շրջակայքի գունային լուծումները

Արատեսի վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի Արատես (Ղզլգյուղ /նախկին Այսասի) գյուղում: Այն Վայոց Ձոր նշանավոր վանքերից մեկն է: Արատես անունը հստակ ստուգաբանություն չունի: Ժողովրդական ավանդությունն այն կապում է վանքի գեղեցիկ տեսքի հետ, որ կարծեք բոլորին հրավիրում է այցելության՝ «արի՝ տես» (Քաջբերունի, 231):

Ղզլգյուղ բառը  թուրքերենից թարգմանած նշանակում է կարմիր ծաղիկ: Այսօր էլ այս տարածքում շատ-շատ են կարմիր կակաչները, որոնք վանքին  և շրջակայքին հաղորդում են  յուրահատուկ գրավչություն:

Շինությանը հատուկ գրավչություն են հաղորդել նաև կարմիր ներկի լայն օգտագործումը, որոնք այսօր էլ պահպանվել են վանքի և շրջակայքի բազմաթիվ հատվածներում:

Աստվածածին եկեղեցու գավթի հյուսիսային փլված պատին  միմյանց վրա դրված են երկու,  գունային լուծումներով մշակված, հավանաբար 13-րդ դ. ճարտարապետական մանրամասներ: Եվս մեկը դրված է հարավային պատին:

Եկեղեցու հյուսիսային պատին դրված վերևի մանրամասներից մեկը իրենից ներկայացնում է ուղղանյունաձև քար՝ ռելիեֆավոր ճառագայթաձև զարդամոտիվներով, վերևի հատվածում՝ ուղղանկյուն եռանկյուններ են,  եռանկյունիների  մեջտեղի մասում՝ ավելի փոքր եռանկյունիներ, եռանկյունիների գծանիշն ու փոքր հատվածները ներկված են կարմիր ներկով: Կարմիր ներկով են ներկված ութ թերթիկներից առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերորդ , յոթերորդ թերթիկները:

Հյուսիսային պատի դրված  ներքևի ճարտարապետական մանրամասնությունը ուղղանկյունաձև  է, որի ռելիեֆավոր ճառագայթաձև զարդամոտիվները առկա են աջ և ձախ կողմերում: Կարմիր ներկը մասնակի պահպանվել է  թերթիկների վրա:

Հարավային պատին դրված երկբեկոր ճարտարապետական լուծումով քարի վրա պահպանվել է կարմիր ներկը: Քարի փոքր բեկորի վերևի հատվածում ճառագայթաձև 8  թերթիկներ են, որորնց  երկրորդ, չորրորդ, վեցերորդ թերթիկների վրա մասնակի պահպանվել է կարմիր ներկը: Քարի մեծ բեկորի վերևի հատվածում ճառագայթաձև ութ թերթիկներից  առաջին , երրորդ թերթիկների վրա մասնակի պահպանվել է կարմիր ներկը, իսկ ներքևի հատվածում գտնվող երկու  ուղղանկյուն  եռանկյունունիներից կարմիր գույնը մասնակի պահպանվել է ձախակողմյանում:

Աստվածածին եկեղեցու հարավային կողմում գտնվում է 16-րդ դարի տապանաքար, որը ունի կարմիր գունային լուծումներ,  որոնք պահպանվել են մասնակի: Ներկը չի պահպանվել հյուսիսային  ստվերային կողմում:

Տապանաքարից բացի հարավային կողմում առկա են զարդանախշապատ բեկորներ , որոնց վրա նույնպես առկա է կարմիր երանգ:

Աստվածածին եկեղեցու խորանի հարավային հատվածում կան դրված կարմիր քարային բեկորներ:

Աստվածածին եկեղեցու մուտքի բարավորի  աջ սյան ներքևի հատվածին քանդակած են խաչեր, որոնք ներկված են կարմիր ներկով:

Սուրբ Կարապետ գավիթ- եկեղեցու ներսում՝ հյուսիսային պատին, կա փորագրված խաչ, պահպանված Է  մասնակի կարմիր ներկը:

Արևելյան ճակատային մասում կա պատի մեջ դրված երկու խաչքար: Վերևի մասում գտնվող խաչքարի ներքևի և վերևի հատվածներում պահպանվել է կարմիր ներկը:

Ներքևի խաչքարը ներկված է սպիտակ ներկով:

Սուրբ Կարապետի արևելյան ճակատի աջ հատվածի քանդակած խաչերը ևս ընդգծված են կարմիր ներկով:

Հարավային պատի արձանագրության մեջ կան նկատելի տողեր, որոնք ընդգծված են կարմիր երկշերտ հորիզոնական գծերով:

Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատի արձանագրություններից մեկի տառերը ընդգծված ներկված են կարմիր ներկով:

Գավթից դուրս ևս կան քարային բեկորներ, որոնք ընդգծված են կարմիր և սպիտակ ներկերով:

Կարմիր , վառ ներկի կիրառությունը նկատելի է  նաև Խաչոց ձորում փորագրված խաչերի վրա, որոնք 13-րդ դարի են, որոնք պահպանվել են մասնակի:

 

 

 

 

Արատեսի բնությանը բնորոշ  կարմիր կակաչները և վանքի ու շրջակայի  կարմիր ներկի լայն կիրառումը կարծես ավելի են  միաձուլել Արատես շինությունը Արատես բնության հետ:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s