Սեպտեմբեր ամիս․ հաշվետվություն

Նախագծային ճամփորդություններ

Դպրոցական նախագծային աշխատանքներ

Ծեսերի բաց լաբորատորիայի աշխատանքներ

Այլ աշխատանքներ

Աշխատանքային բլոգի, ենթակայքի սպասարկում

Միջավայրի մաքրման աշխատանքներ

Երաժշտության ակումբ-լաբորաորիա կաբինետի սպասարկում, բարելավում

Առավոտյան ուսումնական ժամերգություն

Այսօր, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներով, դասավանդողներով  առավոտը սկսեցինք ուսումնական ժամերգությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ժամերգության ընթացքում երգեցինք հոգևոր երգեր, շարականներ և կրկնակի աղոթքով լցրեցինք մեր ուրբաթ օրը: Continue reading

Առավոտյան ուսումնական ժամերգություն

Ուսումնական ժամերգություն» նախագիծ

Օր՝  սեխպտեմբերի 25

 Ժամ՝ 9.00

Մասնակիցներ՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, այլք

Ծրագիր

  • Տերունական աղոթք
  • Կոմիտաս «Մանուկների հայր մեր
  • Շնորհալի «Առավոտ լուսո»

Հատվածներ Եկմալյանի պատարագից

  • Սուրբ Աստված
  • Հիշեա Տեր
  • Քրիստոս ի մեջ
  • Համենայինի

Նարեկացի- «Նոր ծաղիկ»․ մեներգում է Սեդա Թևանյանը

Նարեկացի-«Հավուն»․ մեներգում է Մարինե Ոսկանյանը

Եկմալյան-«Ամեն, Սուրբ»․ մեներգում է Մարիամ Մնացականյանը

Կոմիտաս-«Ամեն հայի»

Արատեսի վանական համալիրը և շրջակա տարածքը՝ մետաքսի ճանապարհին

2020 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը ԵՊՀ Մշակութաբանության բաժնի մագիստրատուրայի ուսանողներից կազմված խումբը «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագծի ՝ քանդակագործության և շրջակա միջավայրի ամենամյա ստեղծագործական հավաքի  շրջանակներում իրականացրել է հետազոտական ծրագիր՝ «Արատեսի վանական համալիրը և շրջակա տարածքը՝ մետաքսի ճանապարհին» խորագրով:

Ծրագրի ընթացքում խնդիր ենք ունեցել հետազոտել վանքի և շրջակայքի տեղագրությունն ու մշակութային լանդշաֆտը, արձանագրությունները, խաչքարերը, տապանաքարերը, պատկերագրությունները և գունային լուծումները:

Վայոց Ձոր՝  Արատես․ մշակութային լանդշաֆտ

Մանուշակ Ղուլյան

Վանքի և շրջակայքի արձանագրությունների ընթերցում, վերծանում

Համազասպ Աբրահամյան

Արատես․  տապանաքարեր և խաչքարեր

 Շուշան Մովսիսյան

Վանքի և շրջակայքի գունային լուծումները 

Հասմիկ Մաթևոսյան

 

Կոմիտասով՝ Հառիճավանք

Կոմիտասով՝ Հառիճավանք

Նկարագրություն՝

 

Օր՝ հոկտեմբերի 3
Մեկնում՝   ժամը 8.15
Վերադարձ՝ 19.00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝  Հասմիկ ՄաթևոսյանՔրիստինե Շահբազյան,

Անհրաժեշտ իրեր`

  • Տաք հագուստ, գլխարկ, անձրևանոց, ճանապարհի ուտելիք, ջուր, ֆոտոխցիկ, աղբի տոպրակներ, ռետինե ձեռնոցներ,
  • Ախտահանիչ հեղուկ, դիմակ, ձեռնոցներ, չոր  անձեռոցիկներ
  • «Հակաբացիլ Կոմիտաս» թերթոններ, պարերգերի թերթոններ, հոգևոր երգերի թերթոններ

Մեկնում

Harichavanq

Երթուղի

Երևան — Ապարան — Հառիճավանք

Հեռավորություն — 96.9 կմ

Տևողություն — 1 ժամ 28 րոպե

8.30- մեկնում Հյուսիսային դպրոցի մոտից

Մեկօրյա արշավներ կազմակերպելիս հաշվի ենք առնում տվյալ վայրի հեռավորությունը, որը չպետք է գերազանցի 1OOկմ:

Ճանապարհի մի փոքր երկար լինելու հանգամանքով, շատ կանգառներ չեն նախատեսվում: Կանգառները նախատեսում ենք միայն բրդուճների-ընդմիջման համար: Դրանք են՝

  • Ապարան — Նժդեհի պուրակ /բրդուճներ/
  • Ալագյազ գյուղ /խաչմերուկ, թեքվում է դեպի Հառիճավանք /

Վերադարձ

Harichavanq2

Հառիճավանք- Մաստարա-Թալին — Երևան

Հեռավորություն — 112 կմ

Տևողություն — 2 ժամ 4 րոպե

Հառիճավանք — Մաստարա — Թալին — Արուճի քարավանատուն — Երևան

Կանգառներ

  • Մաստարա՝ սբ. Հովհաննես
  • Թալին՝ սբ. Կաթողիկե
  • Արուճի քարավանատուն

Արատեսի վանական համալիրը և շրջակա տարածքը՝ մետաքսի ճանապարհին․ Վանքի և շրջակայքի գունային լուծումները

Արատեսի վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի Արատես (Ղզլգյուղ /նախկին Այսասի) գյուղում: Այն Վայոց Ձոր նշանավոր վանքերից մեկն է: Արատես անունը հստակ ստուգաբանություն չունի: Ժողովրդական ավանդությունն այն կապում է վանքի գեղեցիկ տեսքի հետ, որ կարծեք բոլորին հրավիրում է այցելության՝ «արի՝ տես» (Քաջբերունի, 231):

Ղզլգյուղ բառը  թուրքերենից թարգմանած նշանակում է կարմիր ծաղիկ: Այսօր էլ այս տարածքում շատ-շատ են կարմիր կակաչները, որոնք վանքին  և շրջակայքին հաղորդում են  յուրահատուկ գրավչություն:

Շինությանը հատուկ գրավչություն են հաղորդել նաև կարմիր ներկի լայն օգտագործումը, որոնք այսօր էլ պահպանվել են վանքի և շրջակայքի բազմաթիվ հատվածներում: Continue reading

Հյուսիսի բացօթյա ընդհանուր պարապմունքները

Սեպտեմբերի 15-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց այդքան սպասված 2020-2021 ուսումնական տարին: Կային բազմաթիվ կազմակեպչական  խնդիրներ, որոնք վերաբերվում էին  հակահամաճարակային կարգավորումներին: Այդ կարգավորումների շարքին էին  դասվում կրթահամալիրի ուսումնական օրացուցով որոշված առավոտյան ընդահուր պարապմունքները, որոնց անվտանգ կազմակերպումը դարձավ օրակարգային:  Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգի  հիման վրա  ծեսերի  բաց լաբորատորիայաի անդամների հետ կրտսեր դպրոցների համար մշակեցինք ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց, որի օգնությամբ էլ կազմակերպվեցին ընդհանուր պարապմունքները:

Հյուսիսային դպրոցի համար կազմած ծրագրում սովորողներին ըստ դասարանների բաժանեցինք խմբերի, նշեցինք ընդհանուր պարապմունքի անցկացման բացօթյա վայրերը, կազմակերպիչներին և ծրագիրը: Ծրագիրը կազմվեց ընդհանուր փաթեթով, որից կազմակերպիչները վերցրեցին իրենց դասարանների տարիքային խմբին  վերաբերվող  ուսումնական նյութերը:

Առաջին դասարանների առաջին ընդհանուր պարապմունքը «Ներքին բակում»․ նյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի Continue reading

Բացօթյա ուսումնական ժամերգություն

Այսօր, Տիար Բլեյանի հետ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներով, դասավանդողներով  առավոտը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում:  Խմբով մասնակցեցինք  առավոտյան ժամերգության փոքրիկ հատվածի, որից հետո, եկեղեցու բակում,  ֆլեյտայի նվագակցությամբ միասին երգեցինք հոգևոր երգեր, շարականներ և կրկնակի աղոթքով լցրեցինք մեր ուրբաթ օրը: Continue reading