Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներ․ Հոկտեմբերի 15-30.

Կրթահամալիրում հոկտեմբերի 15-30-ը աշխատանքի կազմակերպման մասին” հրաման

Ծեսերի լաբորատորիայի գործունեությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Ընդհանուր նախագծերի իրականացման ուղեցույց

«Ուրբաթ-պարապմունքներ»

  • Պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան
  • Ուրբաթ-պարապմունքները կարող են իրականացվել փոքր խմբերով ֆիզիկական միջավայրում, պահպանելով հակահամաճարակային բոլոր նորմերը,
  • Ուրբաթ-պարապմունքներում կարող են ներառվել ընտանեկան դպրոցների կողմից իրականացված շաբաթվա երաժշտածիսական նախագծերի հաջողված օրինակներ,
  • Ուրբաթ-պարապմունքներում կարող են ներառվել նախագծերից բխող երգեր, ընթերցումներ, ներկայացումներ, անդրադարձեր, ուսուցումներ և այլն,
  • Նյութերը շաբաթվա ընթացքում ուղարկել Սյուզի Մարգարյանին, ով մեկ փաթեթով, ֆիքսված ժամին կհրապարակի mskh.am գլխավոր կայքում,
  • Ուրբաթ -պարապմունքը կարող է լինել նախագծային խմբի թեմատիկ առցանց-քննարկում-պարապմունք
  • Ֆեյսբուքյան և այլ մեդիահարթակներում նյութերը կարող են տարածվել դասավանդողի, կազմակերպչի, պատասխանատուի ցանկությամբ:

«Ուսումնական ժամերգություն»

  • Պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան,
  • Ուսումնական ժամերգությունները կարող են իրականացվել փոքր խմբերով ֆիզիկական միջավայրում, պահպանելով հակահամաճարակային բոլոր նորմերը,
  • Ուսումնական ժամերգությունների ծրագրում կարող են ներառվել ընտանեկան դպրոցների կողմից իրականացված շաբաթվա հաջողված հոգևոր կրթության նյութերը,
  • Ուսումնական ժամերգության մեջ կարող են ներառվել հոգևոր երգերի կատարումներ , հոգևոր թեմայով գործիքային կատարումներ, աստվածաշնչյան ընթերցումներ, հոգևորականի ուղերձ, խոսք, քարոզ, հոգևոր երգերի ուսուցումներ,
  • Նյութերը շաբաթվա ընթացքում ուղարկել Հասմիկ Մաթևոսյանին, ով մեկ փաթեթով, ֆիքսված ժամին կհրապարակի mskh.am գլխավոր կայքում,
  • Ֆեյսբուքյան և այլ մեդիահարթակներում նյութերը կարող են տարածվել դասավանդողի, կազմակերպչի, պատասխանատուի ցանկությամբ:

«Հերոսապատում» նախագիծ

  • Հերոսապատում նախագիծը կարող են իրականացվել փոքր խմբերով ֆիզիկական միջավայրում, պահպանելով հակահամաճարակային բոլոր նորմերը,
  • Հերոսապատում ընտանեկան ֆլեշմոբեր, պատումներ, երաժշտապարային ներկայացումներ, անդրադարձեր և այլն,
  • Թեմատիկ նախագծի ընտանեկան դպրոցների աշխատանքները հավաքվում է դասավանդողի բլոգում և հրապարակվում օրվա իր որոշած ժամին,
  • Ուսումնական նյութերը ֆեյսբուքում և այլ մեդիատիրույթում կարող են հրապարակվել դասավանդողի ցանկությամբ:

«Հացթխիկի» ծես՝ «Հինգ տարեկանների իմացումի հրճվանք ծրագրի ամենամսյա ստուգատեսներ», նախակրթարանի խմբեր

  • Հացթխիկի ծեսը կարող են իրականացվել փոքր խմբերով ֆիզիկական միջավայրում, պահպանելով հակահամաճարակային բոլոր նորմերը,
  • Հացթխիկի ծեսը իրականացնում են ընտանեկան դպրոցները,
  • Նախագիծը իրականացնողները՝ ընտանեկան դպրոցների խորհրդատուներ են, ովքեր ծեսի մասին ուսումնական նյութերը սովորեցնում են և փոխանցում:
  • Ստացված արդյունքները հավաքել նախագիծը իրականացնողի բլոգում և հրապարակել օրվա ցանկացած ժամին ըստ ցանկության:
  • Ուսումնական նյութերը ֆեյսբուքում և այլ մեդիատիրույթում կարող են հրապարակվել դասավանդողի ցանկությամբ:

Հակաբացիլ երաժշտական, ծիսական այլ նախագծեր

Քոլեջ՝ Խաղողաքաղ, գինու պատրաստման ծես-Մարինե Մկրտչյան

«Խնոցի հարոցի» ծես-Մարիամ Մնացականյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s