«Ամանորի ծեսի» ամփոփումը՝ ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերով, ավետիսներով, Զահրատով, բարեմաղթանքներով, պարերգերով

Ամանորյա ծիսական լաբորատորիա

Օր՝ դեկտեմբերի 24

Ժամ՝ 12.00

 Վայր՝ Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4, 5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Ծրագիր

  • Հ. Պլուզ «Այսօր ձայնն հայրական»
  • Ավանդական «Ավետիս

Արցախի բարեմաղթանք

«Թող էս տարե, լավ ինինք,

ողջ ինինք, առողջ ինինք,

սաղ ինինք, սլմաթ ինինք,

միշտ ինինք, հիշտ ինինք,

մարթ ինինք, վարթ ինինք»

  • Արդ ցնծացեք, Ավետիս

Էջմիածնի բարեմաղթանք

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

  • Մհեր ճութ էր
  • Մելքոն, Գասպար, Բաղդասար

Զահրատ

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի  նման,

Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞ :

  • Բոբիկ ջուր մի էրա

Կիլիկիայի բարեմաղթանք

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:

  • Հաց կթխեմ գարիա

Զզլարի բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s