Կրթահամալիրի մասնաժողովի նիստ, 2021թ․ փետրվարի 23

Կրթահամալիրի մասնաժողովի նիստ

Օրակարգ՝

  1. Մասնախմբերի աշխատանքը 2021թ․ փետրվարին

Փետրվարի 3-ին «Երաժշտության կենտրոնում» հանդիպեցինք մասնախմբի անդամներով և քննարկեցինք հետևյալ հարցերը: Հստակեցրեցինք երրորդ ուսումնական շրջանի անելիքները, փետրվարյան նախագծերը, համակրթահամալիրային և անհատական, համագործակցային նախագծերը՝ նախաձեռնությունները:

Փետրվար ամիսը ծիսական էր:

Ուսումնական երրորդ շրջանը սկսվեց Բարեկենդանի, Տեառնըդառաջի ծեսի նախապատրաստական աշխատանքներով՝ երգերի, պարերգերի, պարերի, խաղերգերի, խաղերի ուսուցում, ծեսի ներկայացում, նախնական գիտելիքների, հմտությունների փոխանցում, նոր փաթեթներ, ուսումնական նյութերի ստեղծում, ճամփորդությամբ ծեսի իրականացում, տարածում:

Ծեսերի իրականացում արտագնա ճամփորդություններով

Մասնախմբի անդամների աշխատանքը՝ ծնողական համայնքների հետ

Փետրվարը հարուստ էր համագործակցային նախագծերով՝ միջառարկայական, միջդպրոցական, համագործակցություն լաբորատորիաների հետ, կրթահամալիրից դուրս այլ դպրոցների, մասնագետների հետ

Ուսումնական երրորդ շրջանը սկսեցինք ուսումնական ժամերգությունների իրականացման հետևյալ օրացույցով, որտեղ համակարգողները կրթահամալիրի դպրոցներն են՝ երաժիշտները, մայրենի լեզվի դասավանդողները: Երրորդ ուսումնական շրջանում փորձում ենք հոգևոր երգերից բացի ներառել հոգևոր ընթերցումներ: Առաջին փորձը կատարեց Միջին դպրոցը փետրվարի 19-ին:

Դաշնակահար Լիլիթ Առաքելյանը 2020 թ. դեկտեմբերց ուսումնական ժամերգություններում մցրեց նաև երգեհոնի նվագակցությամբ հոգևոր երգեր: Փետրվարյան ժամերգությունների ընթացքում երաժիշտները ներկայացրեցին երգեհոնով նոր շարականներ:

Ամփոփումները

Ուրբաթ-համերգների համակարգողը Սյուզի Մարգարյանն է, ով կազմել էր երրորդ ուսումնական շրջանի անցկացման ամբողջ օրացույցը: Փետրվարյան ուրբաթ-համերգներին ակտիվ էին հատկապես պարի դասավանդողները իրենց համույթներով, ակումբներով և նախագծային խմբերով: Փետրվարի 12-ի և 19-ի ուրբաթ -համերգները թումանյանական էին, որտեղ ներառված էին խաղերգեր, պարերգեր, ազգային երգեր: Երաժշտական նախագծային խմբերը մասնակցեցին ուրբաթ-պարապմունքներին և ցույց տվեցին ուսուցիչների կատարված աշխատանքը:

Ամփոփումներ

Երաժշտությունը՝ թումանյանական նախագծերում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s