«Չիք» չորեքշաբթի

Ավագ շաբաթը` Հյուսիսում

Ազգային ծիսական խաղեր՝ «Չիք, չիք», «Աղամ,աղամ», «Ինչ ենք անում, մուկն ենք բռնում»-ներկայացնում են 2.2 դասարանի սովորողները

Continue reading

Հուշիկ, հուշիկ երկուշաբթի, երեքշաբթի՝ քարքաշիկ…..

Ավագ շաբաթը՝ Հյուսիսային դպրոցում

Ավագ շաբաթվա օրերից յուրաքանչյուրն ուներ իր անունը և ըստ այդմ, իր բնորոշ դեմքը:

Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,

Երեքշաբթի` քարքաշիկ,

Չիք չորեքշաբթի

Ավագ հինգշաբթի,

Հուդայի ուրբաթ,

Զատկի շաբաթ,

Ախարի կիրակի,

Երկուշաբթի` մեռելոց,

Կանաչ – կարմիր կիրակի:

Continue reading

Ավագ երեքշաբթին՝ նոր շարականների ուսուցմամբ

«Ուսումնական ժամերգություն» համագործակցային նախագիծ

Նպատակը

  •  ազգային հոգևոր մշակույթի յուրացում,
  • հոգևոր երգերի տարածում

Խնդիրներ

  • սովորողներին  ներկայացնել հոգևոր երաժշտական մշակութային  ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական  ճաշակի ձևավորմանը,
  • նախագծի միջոցով հաղորդակից դարձնել հոգևոր երգերին, նպաստել դրանց յուրացմանը,
  • երաժշտական և լեզվական մշակույթի, մտածողության  կրթում, ձևավորում և զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • համագործակցային և երգչախմբերգային հմտությունների ձևավորում:

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Հյուսիսային դպրոցի հինգերորդ և Արևելյան դպրոցի չորրորդ դասարանների սովորողներ, երաժշտության դասավանդողներ:

Օր՝ մարտի 30

Ժամ՝ 11. 00

Վայր՝ Արևելյան դպրոցի «Վերնատուն»

Ծրագրում՝ նոր շարականների ուսուցում

Continue reading

Զատկական երաժշտախաղային հանձնարարությունների փաթեթ Հյուսիսային դպրոցի 5, 6 տարեկանների համար

Զատկական երաժշտախաղային հանձնարարությունների փաթեթ Հյուսիսային դպրոցի 5, 6 տարեկանների համար

Առցանց ուսուցում

Զատկական ձվախաղեր 5,6 տարեկանների համար

Թեմա՝ զատկական ձվախաղեր

Օր՝ մարտի 29-ապրիլի 15

Մասնակիցներ՝   Հյուսիսային դպրոցի մուտքի ճամբարի սովորողներ, ծնողներ, այլ մասնակիցներ

Մասնակցության ուղեցույց

  • ուշադիր դիտել ձվախաղերը, խաղալ
  • տեսագրել  նշված տեսաֆիլմում առկա խաղերից գոնե երեքը
  • մոնտաժել, տեղադրել youtube-ում
  • ուղարկել նշված  էլեկտրոնային հասցեին
Continue reading

Զատկական երգերի առցանց ֆլեշմոբ

Թեմա՝ զատկական երգերի առցանց ֆլեշմոբ

Օր՝ մարտի 29-ապրիլի 15

Մասնակիցներ՝   Հյուսիսային դպրոցի մուտքի ճամբարի սովորողներ, ծնողներ, այլ մասնակիցներ

Մասնակցության ուղեցույց

  • ունկնդրել և սովորել նշված երգերը
  • տեսագրել  նշված երգերի կատարումները՝ միայնակ, խմբով
  • մոնտաժել, տեղադրել youtube-ում
  • ուղարկել նշված  էլեկտրոնային հասցեին
hasmik.matevosyan@mskh.am,
Continue reading

Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները՝ կրթահամալիրում

Մարտի 26-ին Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները «Ծաղկազարդի ծես» նախագծով եղան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Ֆոտոշարքը՝ Լիդյա Մանթաշյանի

Այցի մասին անդրադարձ՝ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

Պատում

Continue reading

«Անդաստանի ծես» Սուրբ Երրորդություն եկեղեցում

Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների, ծնողների, սովորողների մասնակցությամբ կատարեց «Անդաստանի ծես»:

Անդաստանին հանդիսավոր կերպով օրհնվում են աշխարհի չորս ծագերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչները: Մաշտոց ծիսամատյանում կա նույնիսկ արտի օրհնության կարգ: Տոնացույցի համաձայն՝ «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերը օրհնել: Անդաստանը սովորաբար կատարվում է եկեղեցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում:

Տեսաֆիլմը՝ Քնարիկ Ներսիսյանի

Continue reading