«Գովք բնության, ծառ ու ծաղկի» երաժշտական ֆլեշմոբ

Ուսումնական գարուն

«Ծաղկազարդի ծեսի» շրջանակում «Գովք բնության, ծառ ու ծաղկի» երաժշտական ֆլեշմոբ

Օր՝ մարտի 22-28

Մասնակիցներ՝ 2-5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ

Մասնակցության ուղեցույց՝

  • Ընտանիքիդ հետ միասին ընտրեք  բնության, ծառ, ծաղկունքի գովքի երգերից 1-2 երգ, երգեք, տեսագրեք և ուղարկեք հետևյալ  էլ․ հասցեին՝ hasmik.matevosyan@mskh.am :
  • Պետք է  տեսագրությունները լինեն կոկիկ, գեղեցիկ հագուստներով, հնարավորինս բացօթյա միջավայրում՝ այգի, պարտեզ, խաղահրապարակ, պատշգամբ, տան գեղեցիկ անկյուն և այլն․․․․
  • Ցանկալի է տեսաֆիլմում երևա ձեր միջավայրի գարունը իր ծաղիկ, ծառներով, գեղեցկությամբ….
  • Բացի երգերից՝ Ֆլեշմոբին կարող եք միանալ գործիքային գեղեցիկ կատարումներով:
  • Բոլոր աշխատանքները հանրայնացվելու են:

Երգացանկ՝

  1. Խնկի ծառը ծաղկել է
  2. Մեր դռանը խնկի ծառ
  3. Ծառս ի ծաղկեցավ
  4. Կանաչացավ ծառն ի խնկին
  5. Ախ,գարուն է
  6. Բարի լույսի զանգեր
  7. Սար, սար
  8.  Օրհնյալ բարերար Աստված
  9. Մանդրիկ թփիկ
  10. Եղնիկ, դու որ սարն ես

Կարաոկեներ և բառեր

1.Խնկի ծառը ծաղկել է

Բառեր

Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

2.Մեր դռանը խնկի ծառ

Բառեր

Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյուլում ջան։

Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար։

3.Ծառս ի ծաղկեցավ

Բառեր

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

4.Կանաչացավ ծառն ի խնկին

Բառեր

Կանաչացավ ծառն ի խնկի,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր հերով, մերով:
2. Կանաչացավ ծառն ի ծիրան,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ախպերներով:
3. Կանաչացավ ծառն ի ծիրան
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ընկերներով:
4. Կանաչացավ ծառն ի նշին,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր յուր քավորով:

5. Ախ, գարուն է

  • Բառեր

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  1. Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  1. Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,

Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  1. Հալվել է ճերմակ ձունիկ, գարուն է,

Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  1. Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է,

Լցվել է բարակ առվիկ, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

6.Բարի լույսի զանգեր

Բառեր

Բարի լույսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին

Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա

Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,

Բարակ հովը կըշընկշընկա

Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ

Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,

Տաղ կըկարդա քարեն կաքավ

Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

7.Սար, սար

Բառեր

	Սա՛ր, սա՛ր,
Ես սարերի ծաղիկն եմ,
	Ջա՛ն, ջա՛ն,
Ես Լեւոնի քուրիկն եմ։

Սա՛ր, սա՛ր,
	Ժամին դռնէն դուրս ելայ,
Ջա՛ն, ջա՛ն,
	Արեւի պէս լուս ելայ։

Սա՛ր, սա՛ր,
Էս սարին սա՛ր չեմ ասի,
Ջան, ջան
Վատ տղին լավ չեմ ասի:

Սար, սար
Հաց եմ թխել փրփրի
Ջան, ջան
Վատ խոսողը քրքրի:


8.Օրհնյալ բարերար Աստված


Օրհնյալ բարերար Աստված

Կամքն օրհնյալ մեր արարողի

Զուգեցինք, հա թամամեցինք

Խաչն ի վրեն բազմեցուցինք:

9. Մանդրիկ թփիկ

Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Էլնինք սարերը արոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Օսկին ճակտիս շարել եմ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Վարդ-մանուշակ ճարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

10. Եղնիկ

Բառեր

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s