
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների, ծնողների, սովորողների մասնակցությամբ կատարեց «Անդաստանի ծես»:
Անդաստանին հանդիսավոր կերպով օրհնվում են աշխարհի չորս ծագերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչները: Մաշտոց ծիսամատյանում կա նույնիսկ արտի օրհնության կարգ: Տոնացույցի համաձայն՝ «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերը օրհնել: Անդաստանը սովորաբար կատարվում է եկեղեցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում:
Տեսաֆիլմը՝ Քնարիկ Ներսիսյանի