
Թեմա՝ զատկական երգերի առցանց ֆլեշմոբ
Օր՝ մարտի 29-ապրիլի 15
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի մուտքի ճամբարի սովորողներ, ծնողներ, այլ մասնակիցներ
Մասնակցության ուղեցույց
- ունկնդրել և սովորել նշված երգերը
- տեսագրել նշված երգերի կատարումները՝ միայնակ, խմբով
- մոնտաժել, տեղադրել youtube-ում
- ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին
hasmik.matevosyan@mskh.am,
- նամակում նշել՝ անուն, ազգանուն
Երգեր կրտսեր դպրոցում սովորողների համար
Զնկլիկ օրոճ
Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծագեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Հավարն հասավ վերին թաղ,
Հարսնառն էկավ փախեփախ,
Հարսին առան ու տարան,
Տարան հարի Ապարան:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Զարկ, բոլոճիկ
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Ճաշիկ, դու պաղի,
Սարակ դու քաղի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկե զատիկ է,
Նավակատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Խնկի ծառը ծաղկել է
Խնկի ծառը ծաղկել է,
Համոն տակը քնել է,
Խնկի ծառ, խնկի ծառ,
Խնկի ծառը Աստխո գառ: