
Մարտի 26-ին Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները «Ծաղկազարդի ծես» նախագծով եղան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Ֆոտոշարքը՝ Լիդյա Մանթաշյանի
Այցի մասին անդրադարձ՝ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:
Պատում
Քնարիկ Ներսիսյանը դիմավորեց Իջևանից ժամանած հյուրերին և պատմեց Հյուսիսային դպրոցի մասին, ցույց տվեց կրթական միջավայրը և ներկայացրեց դպրոցի շենքային պայմանների առանձնահատկությունները:
«Արևիկցիները» եղան Տաթև Աթոյանի և Հարություն Հովսեփյանի ղեկավարած «Տեխնոլոգիայի և գրաֆիկայի» լաբորատորիայում: Տաթևը սաներին ներկայացրեց «Ծաղկազարդի» ծիսական ատրիբուտները և նրանց սովորեցրեց պատրաստել՝ տիկնիկներ, կարկաչաներ, նախշեր, ինչպես զարդարել ծառը: Իջևանցիները այստեղ հանդիպեցին տիար Բլեյանի հետ, ներկայացրեցին իրենց դպրոցը:
Հյուսիսային դպրոցի կրթական պարտեզում արևիկցիների հետ շատ մանրամասն խոսեցինք «Ծաղկազարդի ծեսի» ժողովրդական տոնակատարության մասին, սովորեցինք ծեսի շրջանակում երգեր, պարերգեր, ասիկներ, խաղեր:
Քայլք Սասնալանջով, մասնակցություն Ուրբաթ-համերգին:
Սաները ներկայացան «Ծառս ծաղկեցավ» ժողովրդական երգով:
Հյուրերը վերջում եղան տիկին Շողիկի ղեկավարած «Բուսաբուծության լաբորատորիայում», ծանոթացան բույսերի, կենդանիների խնամքին: Տիկին Շողիկը իջևանցիներին նվիրեց նոր տեսակի ծիլեր, որոնք պետք է աճեն և բազմանան արդեն Իջևանում:
Հանդիպման գլխավոր նպատակն էր կրթական կամուրջներ հաստատելը, հանրակրթական ծեսի հմտությունները փոխանցելը:
Օրը շատ հագեցած էր, բովանդակալից, գեղեցիկ, լեցուն լուսավոր, պայժառ հույզերով, հիշողություններով:
Հանդիպման կայացման համար շնորհակալ ենք կազմակերպիչ Լիդյա Մանթաշյանին և կենտրոնի տնօրեն՝ Մերի Առաքելյանին:
Վստահ եմ, որ համագործակցությունը շարունակվելու է: