
Ավագ շաբաթը՝ Հյուսիսային դպրոցում
Ավագ շաբաթվա օրերից յուրաքանչյուրն ուներ իր անունը և ըստ այդմ, իր բնորոշ դեմքը:
Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,
Երեքշաբթի` քարքաշիկ,
Չիք չորեքշաբթի
Ավագ հինգշաբթի,
Հուդայի ուրբաթ,
Զատկի շաբաթ,
Ախարի կիրակի,
Երկուշաբթի` մեռելոց,
Կանաչ – կարմիր կիրակի:
Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային: Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այդ օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. Ե 21-24):
- Առավոտյան ընդհանուր պարապմունք. Ավագ շաբաթվա մասին-4, 5-րդ դասարաններ
- «Ջաղացս մանի, մանի»–3. 2 դասարան
Էրկանք են աղում. «Ջաղացս մանի-մանի»- 2.3 դասարան
Երեքշաբթին հիմար-իմաստունի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:«Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր եւ պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաեւ իմանալի (հոգեւոր) ծառեր` արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես.Ա.4):
Խնոցի, հարոցի….3.3 դասարան
Համագործակցային նախագիծ.