Առավոտյան ուսումնական ժամերգություն

«Գագարին» նախագծի հավաք կրթահամալիրում

Ուսումնական ժամերգություն նախագիծ

Օր՝ ապրիլի 12

Ժամ՝ 10.30

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

   Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

  • Հոգևոր ընթերցում՝ Ն. Շնորհալի «Նոր ծաղիկ»

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս:

Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս:

  • Նարեկացի՝ «Հավուն, հավուն»-մենակատար՝  Սեդա Թևանյան, նվագակցում է Լիլիթ Առաքելյանը

Հյուսիսային դպրոցի երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

  • Հարության շարական՝ «Քրիստոս հարյավ»

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց.
նմա փառք յաւիտեանս. ամէն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր-խմբավար՝ Աննա Երիցյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Քոլեջի երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

  • Մարմին Տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

  • Հրեշտակային-Մարինե Ոսկանյանին կատարմամբ

Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստուած, զՔո սուրբ զեկեղեցի։

  • Հազարք հազարաց հրեշտակապետք

Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո, եւ բիւրք բիւրուց հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր, եւ ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ՝ Սուրբ, Սուրբ, Սուրբ Տէր զօրութեանց:

  • Քրիստոս ի մեջ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Քրիստոս ի մէջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

  • Հոգևոր ընթերցում՝ Մ. Մաշտոց

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Դպրաց դաս՝ Սյուզի Մարգարյան, Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան, Լիլիթ Առաքելյան

  • Մ. Եկմալյան «Գովեա Երուսաղէմ»

Գովեա Երուսաղէմ զՏէր:
Յարեաւ Քրիստոս ի մեռելոց. ալէլուիա:
Եկայք ժողովուրդք. երգեցէք Տեառն` ալէլուիա:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:
Յարուցելոյն ի մեռելոց ալէլուիա,
որ զաշխարհս լուսաւորեաց, ալէլուիա:

  • Ս. Ձորափորեցի «Այսօր ձայնն հայրական»-խմբավար՝ Սեդա Թևանյան

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական, 
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ, 
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

«Սեբաստացիներ» վոկալ համույթ-ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

  • Մովսես Խորենացի «Ճաշու շարական. Ճրագալւյցի Ծննդեան»

Մեծացուսցէ անձն իմ զՏէր եւ ցնծասցէ հոգի իմ Աստուծով փրկչաւ իմով: Զանճառելի լուսոյ Մայր եւ զբնակարան անսկզբնակից Որդւոյն. օրհնութեամբ մեծացուցանեմք: Զանհաս տնօրինութեան Մայր եւ զանձնաւոր տաճար Աստուծոյ Բանին. օրհնութեամբ մեծացուցանեմք: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն: Զբոլորից փրկութեան Մայր, որ զանտանելին յէից ի յարգանդի եբարձ. օրհնութեամբ մեծացուցանեմք:

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s