Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ գյուղ Դդմաշեն

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքի, Բլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակներում ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ գյուղ Դդմաշեն:

Օր՝ ապրիլի 23

Վայր՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Դդմաշեն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4, 5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, Դդմաշենի դպրոցի 5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, այլք

Ծրագրում

Հանդիպմանը ընդառաջ՝ օգտակար նյութեր

1.Ուսումնական ժամերգություն

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

   Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

  • Հոգևոր ընթերցում՝ Ն. Շնորհալի «Նոր ծաղիկ»

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս:

Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս:

  • Հարության շարական՝ «Քրիստոս հարյավ»

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց.
նմա փառք յաւիտեանս. ամէն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Քրիստոս ի մէջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

  • Հոգևոր ընթերցում՝ Մ. Մաշտոց

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

  • Ս. Ձորափորեցի «Այսօր ձայնն հայրական»

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական, 
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ, 
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

2. Ծիսական տոնախմբություն՝ երգեր, պարերգեր

Բառեր

  • Ծառ ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

  • Ա՜խ, գարուն է

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  1. Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  1. Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,

Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  1. Հալվել է ճերմակ ձունիկ, գարուն է,

Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձուն է, գարուն է:

  • Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պապ, արի գողտուկ տար,
Շատ պզտիկ է, չէ, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենեք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի` նորն անենք:

  • Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

1.Հենց որ ծագի արևը,

Ա՜յ, արևը, արևը,

Քեզի ղրկեմ բարևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

2.Խնձոր ես ծառի վրա,

Ա՜յ, արևը, արևը,

Ծաղիկ ես սարի վրա,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

3.Արև ելավ էն սարեն,

Ա՜յ, արևը, արևը,

Կաքավ կանչեց էն քարեն,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

  • Թոն կուգա վերևից

Թոն գուկա վերևից,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ

Անուշ յարիս եդևից:

1.Տընգըլ, մընգըլ կքելես,

Թոն գուկա վերևից,

Հաստատ ընձի կսիրես,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ

Լոթի յարիս եդևից:

2.Յար չունեի բռնեցի,

Թոն գուկա վերևից,

ճար չունեի սիրեցի,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ

Լոպազ յարիս եդևից:

3.Հենց օր ծագի արևը,

Թոն գուկա վերևից,

Քեզի ղրկեմ բարևը,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ

Անուշ յարիս եդևից:

  • Հայկանուշ

Ելա սարը, սար տեսա,

 Նըխշուն գուլպով յար տեսա,

Մարեի թխած լավաշի մեջ,

 Մեղր ու կարագն էր անուշ:

Մարեի թխած լավաշի մեջ,

 Մեղր ու կարագն էր անուշ:

 Օ՝յ, օ՝յ  Հայկանուշ

Օ՝յ, օ՝յ Հայկանուշ:

  1. Սարեն բըրթե ջուր կիգեր,

Աղբյուրի պաղ ջուրն անուշ,

Ես քեզի  սիրեցի կուժն ուսին,

 Աղբյուրի մոտ Հայկանուշ:

Ես քեզի սիրեցի կուժն ուսին,

 Աղբյուրի մոտ Հայկանուշ:

Օ՝յ, օ՝յ Հայկանուշ,

Օ՝յ օ՝յ Հայկանուշ:

  • Թալիշու ճամփեն դուզ ա

1. Թալիշու ճամփեն դուզ ա,
Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Անտոն կայներ, Աշխեն կուզա,
Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

2. Մարգարի դուռը դուզ ա,

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Աշխենը կայներ, Անտոն կուզա.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

3. Վարդերի սուր փըշերը

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.

Հերիք պատռեն իմ փեշերը.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

  • Խորոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր

Յայլի տղեն խորոտ էր,

Խորոտ էր, կոլոտ էր

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

1.Ինչ խորոտ, ինչ սիրուն

Հազար երնեկ քու տիրուն:

Ինչ խորոտ, ինչ սիրուն

Հազար երնեկ քու տիրուն:

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

2.Իմ յար դուռ կգներ

Գոտիկը նուռ կդներ

Իմ յար դուռ կգներ

Գոտիկը նուռ կդներ

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s