«Գագարին» նախագծով Դդմաշենում

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքի, Բլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակում ապրիլի 23-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք ուսումնական ճամփորդություն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք:

Ներկայացնում է Քրիստինե Շահբազյանը

Անդրադարձը՝ Հյուսիսափայլ TV-իով

Դդմաշենի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան անդրադարձը

«Գագարին» նախագծով Դդմաշենում. ճամփորդական պատում. Ռիմա Քեքեջյան

Դդմաշենցի 5-րդ դասարանցիների հետ մեր սովորողների ծանոթություն-ընկերությունը սկսվեց ֆուտբոլային խաղ-մրցումով մե՜ծ, ընդարձակ խաղադաշտում… Ապա միասին բացօթյա ընդհանուր պարապմունք իրականացրեցինք, Դդմաշենի 7-րդ դարի սուրբ Թադևոս եկեղեցում էլ՝ ուսումնական ժամերգություն…

Եկեղեցու շրջակայքն իսկական անմահական այգի էր՝ իր դրախտային կանաչով, խաչքարերով, կապույտ երկնքով, հեռվում՝ շրջապատված ձյունապատ լեռներով… հազարան հավքն էր անցել այդտեղով… «Անմահական այգում» ընթերցեցինք Վահագնի ծնունդը, ծաղկունքի, գարնան երգեր երգեցինք, պարերգեր իրականացրեցինք, լսեցինք գյուղի պատմութունը…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s