Առավոտյան ուսումնական ժամերգություն Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցում

«Համբարձման մաքրումի օր ծիսական» ծրագրով «Ուսումնական ժամերգություն» Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցում

Օր՝ մայիսի 8

Ժամ՝ 9.00

Վայր՝  Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

   Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • «Հարություն Թոփիկյանի» երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
  1. Ն. Շնորհալի՝ «Նոր ծաղիկ»
  2. Մ. Խորենացի՝ «Ծագումն հրաշալի», մշակումը՝ Երկանյանի
  3. Կոմիտաս՝ «Տեր ողորմեա»

Միասնական կատարումներ

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

  • Սուրբ Աստված-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր-խմբավար՝ Սեդա Թևանյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Քրիստոս ի մեջ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

  • Կոմիտաս՝ «Բաց մեզ Տեր»-մեներգում է՝ Սեդա Թևանյանը
  • Համենայնի-խմբավար՝ Աննա Երիցյան

Յամենայնի օրհնեալ ես տէր . օրհնեմք զքեզ , գովեմք զքեզ , գոհանամք զքէն , աղաչեմք զքեզ  տէր Աստված մեր:

  • Ս. Ձորափորեցի «Այսօր ձայնն հայրական»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական, 
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ, 
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s