Ճամփորդի համար երաժշտական ուղեցույց` 9-12-րդ դասարաններ

Դեպի հայրենի բարձունքներ. հայացք բարձունքից. Աշոտ Բլեյան

Հանրապետության բարձունքների նվաճման ամենամյա ֆլեշմոբ

Անցկացման ժամանակահատվածը՝ մայիսի 28-30. 2021թ.

Դեպի հայրենի բարձունքներ. հայրենագիտական ուղղություններ. Հայրենագիտության լաբորատորիայի առաջարկը

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, Գեղարքունիքի մարզի «Գագարին» նախագծում ներառված գյուղերի  դասավանդողներ, սովորողներ, այլ խմբեր:

Կազմակերպումը ըստ

  • կրթահամալիրի ուսումնական օրացույցի,
  • կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների ներկայացված նախագծային օրակարգի,
  • կազմակերպիչների, նախագծային, նախաձեռնող խմբերի առաջարկների, պայմանավորվածությունների, ներկայացումների հիման վրա:

Ճամփորդի համար երաժշտական ուղեցույց` 9-12-րդ դասարաններ

Իմ չինարի յարը

Բառեր

Արև թռվռով ելավ,

Իմ չինարի յարը,

Մեր բանը կռվով էլավ,

Դարդիման յարը.

Թշնամու հոգին մեռնի,

Իմ չինարի յարը,

Իրա չար սրտով էլավ,

Դարդիման յարը: 

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Գովական յարը: 

Ճրագը վառա, վառա,

Հոր հետ վատամարդ դառա,

Մեր ու ախպեր թող տվի,

Ես իմ սիրածին առա: 

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Գովական յարը: 

Էս առուն ջուր է գալի

Բառեր

Էս առուն ջուր է գալի,
Մի տեսէք՝ ո՞ւր է գալիս:
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:


Քենին մահանա արել,
Իմ եարին հյուր է գալի,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:

Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:


Արի իմ սիրեկան եար,
Առաջ գամ քեզ տաղերով:
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:

Տանըս տակին կայ նըռնի,
Ես բարձ բերեմ, դու կըռնի,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:
Ես, դու մի բաղում պիտենք,
Դու չինարի, ես՝ նըռնի,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:

Լորիկ

Բառեր

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s