Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Օր՝ Հունիսի 25

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

  • Հավուն, հավուն, մշակումը՝ Յակոբեանի-մեներգում է՝ Սեդա Թևանյանը, երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր-խմբավար՝ Աննա Երիցյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Մարմին Տէրունական-խմբավար՝ Մարիեն Մկրտչյան

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

  • Դպրաց դաս-«Աստվածածին երկնային», մշակումը՝ Ստ. Բաբաթորոսյանի-կատարում են Սյուզի Մարգարյանը, Լուիզա Քեշիշյանը, Աննա Երիցյանը, Սամվել Դոխոյանը, երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան
  • «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

«Հարություն Թոփիկյանի» երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

  • Կոմիտաս՝ «Անձինք նվիրյալք»
  • Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական՝ «Այսօր ցնծան»-մենակատար՝ Աչեր Բաստաջյան

Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s