«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար «Հազարան հավքով»

«Հազարան հավք» երաժշտական փառատոնային ճամբարի նախագծով «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր՝ օգոստոսի 23-27

Ժամ՝ 10.40

Վայր՝ «Սեբաստիա» համերգասրահ

Մասնակիցներ՝ 2020-2021 ուստարում կրթահամալիր աշխատանքի համար դիմած, վերապատրաստում, կամավորական աշխատանքի փուլն անցած, ֆիզարձակուրդից վերադարձած դասավանդողներ, այլք

Պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Լաերտ Գրիգորյան

Ծրագիր

  • Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:


Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:


Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, փըռռա – խաղա
Տըրընգի, տըրընգի:

***

Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա. լիքը զրնգուն աղբիւրներով ու կարկաչուն վտակներով, հազարագոյն ծաղիկներով, ամէն տեսակ երէներով ու երգող նախշուն հաւքերով:  Այգու մէջ էլ այգեպաններ դրեց ու պատուիրեց, որ դուռը միշտ բաց պահեն. ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող գնացողին «չէ» չլինի:
Ու եօթը ճամփով ամէն կողմից արձակհամարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում ուտում խմում, լիանում, անց կենում գնում:

  • Կաքավներ, կաքավներ

Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Վեր-վեր թըռնենք վըր կանաչին,
Կաքավներ, կաքավներ,
Ոտներ մըրսի, փաթթեն լաչին,
Կաքավներ, կաքավներ:


Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ:


Ելեք տեսեք՝ ո՞ր կաքավ ջոջ,
Կաքավներ, կաքավներ,
Բըռնենք, տանենք մեր աներոջ,
Կաքավներ, կաքավներ:

  • Կռունկ, հո՛պ տու ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

***

Արան թագաւորի քաղաքում մի աղքատ պառաւ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում:

— Նանի՛, ի՛նչ կը լինի՝ ինձ համար խաղող ճարես, թախանձում է մօրը:

Պառավը ինչքան խնդրում է, աղաչում պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները յետեւից փակում: Պառաւը դառն ու դատարկ յետ է գալիս: Գալիս է տեսնում՝ որդին, խաղող կանչելով, մօրն է սպասում: Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:

  • Լուտքի՝ որպես անեծքի պար։

***

Կտրիճ տղերք, նժույգ նստեք, զենքերն առեք,  

Կախարդական աշխարհքը գնացեք,  

Հազարան Հավքը գտեք, բերեք 

 որ մեր Այգում հավքը  երգի

 փուշը վարդ դառնա, գազանը` մարդ: 

  • Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

***

Էսպէս կանչեց, ու փոթորիկը ելաւ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցաւ, ու ահաւոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր հրեղէն իր թեւերով ցոլաց ելաւ Քամի Ձին: Հասաւ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծաւ ու թռաւ երկնքով անծիր:

  • Պար-Գյովնդ

***

Ու ես չեմ եկել թևով թռչունի,
Ոչ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մեկն էն ուժը չունի,
Թռել եկել եմ ես քո կարոտով:

Լույս աշխարհ ելել, եկել եմ կրկին
Ոչ հավքի թևով, ոչ մարդու ոտով
Եկել եմ թռած քո սիրով միայն
Քո սիրով,  քո մեծ ու սուրբ կարոտով:

  • Կանաչացավ ծառն ի խնկին
  1. Կանաչացավ ծառն ի խընկին,
    Կանաչացավ ծառ ճուղերով,
    Մեր թագավոր խերով, մերով:
  2. Կանաչացավ ծառն ի խընկի,
    Կանաչացավ ծառ ճուղերով,
    Մեր թագավոր ախպերքներով:
  3. Կանաչացավ ծառն ի ծիրան,
    Կանաչացավ ծառ ճուղերով,
    Մեր թագավոր յուր քուրերով:
  4. Կանաչացավ ծառն ի նըշին,
    Կանաչացավ ծառ ճուղերով,
    Մեր թագավոր ընկերքներով:
  5. Կանաչացավ ծառն ի կոքյով,
    Կանաչացավ ծառ ճուղերով,
    Մեր թագավոր ուր քավորով:
  6. Կանաչացավ ծառն ի կաղնին,
    Կանաչացավ ծառ ճուղերով,
    Մեր թագավոր տընով տեղով:

***
Չի երգում առանց քեզ Հավքը Հազարան
Չի թափում բուրյան վարդը երկնքի.
Այգիս մացառ է, ու մարդիկ` գազան:

Արի, աննման, չքնաղ Տիրուհի,
Որ Հավքդ երգի հազարան խաղով
Փուշը վարդ փոխի երգով թովչական
Ու գազանը` մարդ- հոգով բանական: 

  • Պարերգ` Թոն կուգա վերևից…

Թոն կուգա վերևից,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Սիրած յարիս հետևից:

Տնգլ-մնգլ կքելես,

Թոն կուգա վերևից,

Հաստատ ընձի կսիրես

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Լոթի յարիս հետևից:

Յար չունեի բռնեցի

Թոն կուգա վերևից,

Ճար չունեի սիրեցի

Կաթեգը տերևից:

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Լոպազ յարիս հետևից:

Հենց , որ ծագի արևը

Թոն կուգա վերևից,

Քեզի ղրկեմ բարևը

Կաթեգը տերևից:

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Անուշ յարիս հետևից:

***

Արեգն ու անտեսաննման Տիրուհին ամուսնացան: Եօթ օր, եօթ գիշեր հարսանիք արին Անմահական այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին:

Արի՛ Արեգը բազմեց հօր գահին, եղաւ արի արքայ ու էն երկնքի պայծառ արեւի նման, արարչական սիրով, արդար ու բարի թագաւորեց յար ու յաւիտեան:

Պար՝ Աստվածածնա պար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s