
Նախագիծ «Ուսումնական ժամերգություն»
Նպատակ
· ազգային հոգևոր մշակույթի յուրացում,
· հոգևոր երգերի, կատարում, տարածում:
Խնդիրներ
· ծիսական հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, համապատասխան շարականների, ընտրություն,
· կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների ուսուցում, կատարում,
· առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում,
· մեդիաուրբաթներին՝ ընդհանուր ուսուցում, կատարում,
· ծիսական հոգևոր արարողակարգերի, ազգային ծեսերի ընթացքում համապատասխան հոգևոր երգերի, շարականների կատարում,
· ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում հոգևոր երգերի, շարականների կատարում:
Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:
Մասնակիցների կազմը
Կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ:
Ընթացք
· ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը,
· կատարել համապատասխան հոգևոր երգերի, շարականների ընտրություն,
· կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ,
· առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարել, ամրապնդել, տարածել, հոգևոր երգերը, շարականները,
· ձայնագրել, տեսագրել հոգևոր երգերի, շարականների կատարումները, տեղադրել բլոգում, ենթակայքում, ձայնադարանում:
Սովորողը
· կիմանա հոգևոր երգեր, շարականներ,
· կկարողանա կատարել, տարածել,
· կլինի հոգևոր մշակույթը կրող, փոխանցող:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ: