Ուրբաթ-համերգ «Էսօր ուրբաթ է, պաս է». սեպտեմբերի 3, 2021 թ

Ուրբաթ-համերգ «Էսօր ուրբաթ է, պաս է»

Սեպտեմբերի 3, 2021թ
Ժամը՝ 15․15
Տեղը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ, հասցե՝  Բաբաջանյան 25
Իրականացումը՝ 
Ուսումնական սեպտեմբեր նախագծով
Բովանդակությունը՝ «Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում
Պարապմունքի համակարգող՝ ծեսերի լաբորատորիա
Պատասխանատու՝ ծեսերի լաբորատորիա, ծրագրի ղեկավարներ, երաժիշտներ, կազմակերպիչներ
Մասնակիցներ` կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի  դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք
Տեխսպասարկումը՝ Էմիլ Զաքարյանի և ընկերների
Ֆոտոպատումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագրում

  • Թմբուկներով ֆլեշմոբ. պատասխանատու՝ երաժիշտներ
  • Կոմիտասյան ռիթմիկ ֆլեշմոբ «էսօր ուրբաթ է, պաս է». պատասանատու՝ Հասմիկ Մաթևոսյան, Տաթև Մանվելյան

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

  • Միասնական ընթերցում-Կոմիտաս «Ճանապարհ»

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

  • Պարերգի ուսուցում-«Հանիկ նանիկ».պատասխանատու՝ «Ակներ», ղեկավար՝ Աննա Երիցյան

Հանիկ նանիկ նանարիկ նանար

Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Մեր գեղը ձորի պռնկին

Իմ յարն էլ քարփի գլխին

Հովեր իջել սարերին

Նստենք դուրսը զովանանք:

Հանիկ նանիկ նանարիկ նանար

Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Ձեն կուտամ ձեն չի առնի

Էս ինչ անսիրտ յար ճարի

Սիրտս ու հոգիս կդողա

Երգով արի թուխ տղա:

  • Միասնական պար «Գյովնդ»-Լաերտ Գրիգորյան և ընկերներ
  • Միասնական ընթերցում-Կոմիտաս «Աշուն օր». հատված

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

  • Երգուսուցում «Սևա չոբանի շունը». պատասխանատու՝ Լուիզա Քեշիշյան, Մարինե Ոսկանյան

Սև ա չոբանի շունը

Հոպ ոպ մարալ

օյ, մարալ օյ, մարալ օյ:

Կտանի յարիս քունը

Հոպ ոպ մարալ

օյ, մարալ օյ, մարալ օյ:

Կանաչ արտը վարել եմ

Հոպ ոպ մարա

լ օյ, մարալ օյ, մարալ օյ

Սիրած յարիս ճարել եմ

Հոպ ոպ մարալ

օյ, մարալ օյ, մարալ օյ:

Սարի գլխին ձյուն եկավ

Հոպ ոպ մարալ

օյ, մարալ օյ, մարալ օյ:

Անուշ յարս տուն եկավ

Հոպ ոպ մարալ

օյ, մարալ օյ, մարալ օյ:

  • Երգուսուցում «Խորոտիկ լորիկ». պատասխանատու՝ Նելի Փիլոյան

Լորիկ, լորիկ , լորիկ ջան, Լորիկ, լորիկ , լորիկ ջան:
Վանա կուկյամ, ձուկ եմ բարձիր,
Խորոտի՛կ լորիկ,
Գարնան գիշեր դուռ չեմ բացիր,
Խորոտի՛կ լորիկ,
Կարմիր խնձոր դեղին դարձիր ,
Խորոտի՛կ լորիկ,
Յար երեսիդ կարոտ մացի,
Խորոտի՛կ լորիկ:

Լորիկ, լորիկ …

Տընեն հելար, կայնար տանիս,
Խորոտի՛կ լորիկ,
Քեզի տեսա, խալավ իմ միս ,
Խորոտի՛կ լորիկ,
Յա՛ր, չինարի բոյիդ մեռնիմ,
Խորոտի՛կ լորիկ,
Քեզի բերող մորըդ մեռնիմ,
Խորոտի՛կ լորիկ:

Լորիկ, լորիկ…
Ջուրն ի ընգյե առվըներուն,
Խորոտի՛կ լորիկ,
Սերն ի ընգյե պառվըներուն,
Խորոտի՛կ լորիկ,

Կարմիր խնձոր տամ հարսներուն խորոտիկ լորիկ

Սև անթըրոց պառվըներուն, խորոտիկ լորիկ

Լորիկ, լորիկ , լորիկ ջան, Լորիկ, լորիկ , լորիկ ջան:

  • Միասնական պար՝ «Աստվածածնա». պատասխանատու՝ Հայարփի Անանյան և ընկերներ
  • Միասնական ընթերցում-Կոմիտաս «Աշուն օր». հատված

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

  • Երգուսուցում՝ վարդավառի ծիսական երգ՝ «Խնդում ունեմ». պատասխանատու Սեդա Թևանյան

Խնդում ունեմ վարդով լի,

Խնդում ունեմ վարդով լի,
Վարդով լի,խնձորով  լի,

Վախենամ քունս տանի,

Խնդումը չարը տանի,

Վախենամ քունս տանի,,
Խնդումը չարը տանի:

Խնդում ունեմ վարդով լի,

Խնդում ունեմ վարդով լի,
Վարդով լի,վարունգով  լի,

Վախենամ քունս տանի,

Խնդումը չարը տանի,

Վախենամ քունս տանի,,
Խնդումը չարը տանի:

Խնդումս չարը տարավ,

Խնդումս չարը տարավ,
Իմ սիրտը հանեց տարավ,

Ով խնդումս ետ բերի,

Արևն ապրի,կանաչի,

Ով խնդումս ետ բերի,
Արևն ապրի,կանաչի:

  • Պարերգի ուսուցում «Էրթանք սարերը սեյրան». պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան
  1. Ման արի մանիդ մեռնեմ,
    Մանդըր տերև ըռեհան,
    Քո չինար բոյիդ մեռնեմ,
    Էրթանք սարերը սեյրան:
    Էրթանք սարերը սեյրան,
    Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
  2. Ես ղուշ եմ թևըս դեղին,
    Մանդըր տերև ըռեհան,
    Ման գուկան նանիս գեղին:
    Էրթանք սարերը սեյրան:
    Էրթանք սարերը սեյրան,
    Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
  3. Ծաղիկ ես փնջի միջին,
    Մանդըր տերև ըռեհան,
    Անուշ կաթ՝ սընձի միջին:
    Էրթանք սարերը սեյրան:
    Էրթանք սարերը սեյրան,
    Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
  4. Խնձոր ես ծառի վրա,
    Մանդըր տերև ըռեհան,
    Ծաղիկ ես սարի վրա:
    Էրթանք սարերը սեյրան:
    Էրթանք սարերը սեյրան,
    Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
  5. Արև ելավ էն սարից,
    Մանդըր տերև ըռեհան,
    Կաքավ կանչեց էն քարից:
    Էրթանք սարերը սեյրան:
    Էրթանք սարերը սեյրան,
    Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
  • Միասնական կատարում, Սայաթ Նովա «Բրոյի, բրոյի». պատասխանատու Մարիամ Մնացականյան

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն,
Բաղիփի տըված ահեմեն բրոյի—բրոյի.
Թեգուզ բաղամ գա Շահեմեն,
Յար, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարերարեմեն:

Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն։

  • Միասնական պար՝ Կոմիտաս «Շորոր»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s