Անկախության և բերքի տոնը Արատեսում. ամփոփում

Սեպտեմբերի 21-23-ը «Անկախության և բերքի տոնը Արատեսում» նախագծով Հյուսիսային դպրոցի 3.3 և 4.2 դասարանների հետ եղանք Արատեսում: Նախագիծը համակարգում էին Լիանա Ռոզիկյանը և Հեղինե Խալաթյանը: Ծրագիրը շատ խիտ և հագեցած էր:

Սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը, հաղթահարեցինք Սմբատաբերդը, որը 3.3 դասարանի սովորողների համար մի քիչ դժվար էր: Նրանք կամքի մեծ ուժ գործադրեցին և 15 կիլոմետրանոց վերելք և վայրէջքով ապացուցեցին, որ իրենք իսկական արշավականներ են: Ճանապահը հաղթահարեցինք կոմիտասյան երգերով, իսկ բարձունքին՝ Սմբատաբերդի պարիսպների վրա կոմիտասյան պարերգեր կատարեցինք:

Արատեսում առաջին օրը ունեցանք հագեցած երաժշտական երեկո ակումբում և ավանդական դարձած խարույկի շուրջ:

Արատեսյան երկրորդն օրը սկսեցինք ուսումնական ժամերգությամբ և ընդհանուր պարապմունքով: Օրվա մնացած մասը նվիրեցինք հասունացած բերքի պահեստավորմանը: Աշնանային հասած ընկույզը, խնձորը մեզ էին սպասում: Բերքին նվիրված երգերով, գովքերով հավաքեցինք բարիքը, տեսակավորեցինք: Մի խոսքով, ունեցանք իսկական, համեղ բերքի տոն:

Հայրենագիտական քայլք, ուսումնական ժամերգություն Արատեսում

Ընկուզաքաղ, ընկուզաերգեր, ընկուզախաղեր

Խնձորահավաք

Օրվա ավարտին պատրաստեցինք համեղ գաթա և համտեսեցինք:

Երրորդ օրը հրաժեշտ տվեցինք Արատեսին: Ճանապարհին եղանք Հայրավանքում:

Շնորհակալ եմ, շատ-շատ սիրուն և անմոռաց երեք օրերի համար……

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s