
«Աշխատարան Արատեսում» նախագծով՝ մասնագիտությունների համագործակցություն, փորձի փոխանակում Արատեսի դպրական կենտրոնում «Սաղսարա» նախագծային խմբի հետ:
Նախագծի համակարգումը՝ Էլյա Սահակյանի
Մեկնում՝ սեպտեմբերի 28, ժամը 9.00- Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
Վերադարձ՝ սեպտեմբերի 29, ժամը 17.00
Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակում Կոմիտասի ստեղծագործությունների միասնական կատարումներ տարատարիք սովորողների մասնակցությամբ
Մասնակիցներ Հյուսիսային դպրոցից
- Հասմիկ Մաթևոսյան-դասավանդող
- Մանան Հովհաննիսյան- 4-րդ դասարանի սովորող
- Լիլի Մինասյան-5-րդ դասարանի սովորող
Արշավականի անհրաժեշտ պարագաները՝
- քնապարկ
- ուսապարկ
- հարմարավետ, տաք հագուստ (փոխնորդ)
- հիգիենայի պարագաներ
- առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
- ջուր՝ անհատական շշով
- լապտեր
- թվային գործիք` հեռախոս
Օրակարգում. նախնական
Օր առաջին
- տեղավորվել Պանդոկում, Գեղարվեստում
- ծանոթանալ Արատեսի դպրական կենտրոնին, գործառույթներին, տարածքին, հնարավորություններին
- ծանոթանալ օպերատորական հմտություններին, Սաղսարայի գործունեությանը / օրակարգ/
- ծրագրել հաջորդ երկու օրերի նկարահանումները
Օր երկրորդ
- Նկարահանումներ
- Արատեսյան աշխատանքներ