«Կաթնամթերքը՝ հայ ժողովրդական, աշխատանքային երգերում» նախագիծ

«Կաթնամթերքը՝ հայ ժողովրդական, աշխատանքային երգերում» նախագիծ

Նպատակ

  • Ազգային մշակույթի յուրացում
  • Առտնի աշխատանքային երգերի ուսուցում
  • Ժողովրդական թեմատիկ, ժանրային երգերի  ծանթացում
  • ծեսի վերականգնում

Խնդիրներ

  • Առտնի աշխատանքային երգերի ուսուցում, կատարում,
  • Խաղով, բնական  շարժումով երգի  յուրացում
  • Բնական շարժումով երգերի բեմադրություն
  • Կաթի, կաթնամթերքի հետ կապված ծեսերի, ավանդույթների հետազոտություն, ուսումնասիրություն, հավաքագրում
  • Առտնի աշխատանքային երգերի տեսագրում, ձայնագրություն, համերգ:

Ընթացք

  • Կաթնամթերքի մասին ժողովրդական, աշխատանքային երգերը ուսուցանել 2-5-րդ դասարաններում
  • Ուսումնասիրել, ծանոթանալ աշխատանքային երգերին  բնորոշ, նրանից բխող բնական շարժումները
  • Ուսումնասիրել ավանդույթները, առածները, ասացվածքները կաթնամթերքի մասին
  • Ընտանեկան ավանդույթների, ծեսերի հավաքագրում «կաթնամթերք» թեմայի շրջանակում
  •  Տեսագրել երգերը, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
  • Պատրաստել համերգային հագուստներ, աշխատանքային երգեին  բնորոշ աքսեսուարներ
  • Ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում տարածում:

Արդյունքում սովորողը

  • կիմանա  կաթի, կաթնամթերիքի մասին ժողովրդական, աշխատանքային երգեր
  • կկարողանա երգել և բեմադրել
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող,
  • կվերականգնվի կաթնամթերքի մասին ծեսը:

Երգացանկ

  1. Հարի խնոցի, բառեր
  2. Հա ձձում, հա կարագ, բառեր
  3. Հալել եմ եղը, բառեր
  4. Նոր եմ նոր մածուն մերել, բառեր
  5. Ադեն մածուն մերել է, բառեր
  6. Վարդանուշ, բառեր
  7. Հոպա, զարկե ու քելե, բառեր
  8. Կթի երգ, բառեր
  9. Իլիլի դիլիլի, բառեր
  10. Տիկ զարկեմ, եղ հանեմ, բառեր
  11. Արցախի խնոցու երգ՝ Խնեցե, բառեր
  12. Խնոցու երգ, բառեր

Պար

Ասիկներ

  • Խնոցի-ասիկ

– Խնոցին  հա  հարեմ:
Շալակեմ` սար  հանեմ:
– Խնոցին  հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա  հարեմ:
Շալակեմ` դաշտ  տանեմ:
– Խնոցին հա  հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

  • Խնոցի-ասիկ

Խնոցի,Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի

  • Խնոցի-ասիկ

Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա — բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

  • Խնոցի-ասիկներ

Խնոցի, հարեցի

Մածուն արա ծախեցի

Տարա բազառ ծախեցի

Յասմիկին չտւեցի։

…..

Խնոցի հարեցի

Մեջտ մածուն լցրեցի

Մի լավ տարա բերեցի

Համով կարագ հարեցի

Կարագը տամ Արփիին

Թանն էլ պահենք՝ մեծ պապին:

  • Հարի, հարի, ա՜ խնոցիասիկ

Հարի, հարի, ա՜ խընոցի,

Մեչըտ ա պյարի, ա խընոցի,

Եղըն ու շորը ինձ, ըլի,

Շիջուկը՝ ում ուզես ըլի:

Եղը տանեմ, տաշտ դընեմ,

Տիկը հանեմ, հանդը ղարկեմ,

Մերը հալի, ըմանի,

Սուփ Սըրքըսին փայ հանի:

  • Հարի, հարի, ա՜ խնոցի

Հարի, հարի, ա՜ խընոցի,

Մեչըտ ա պյարի, ա խընոցի,

Փողընձա խաշիլ անի,

Լընգյառին սիլյա անի,

Առնեմ, թըղամեջ քընամ,

Ով ախկատ ա նրան տամ:

Նա ինձ ասի՝ շեն կենաս

Օր ու ըմբրով կըշտանաս.

Շեն կենաս, հա շեն կեենաս,

Հա, շեն կենաս, շեն կենաս:

Հանելուկներ

  • «Սուրբ Սարգսա դուռն արծթա, Քանի քաշիմ՝ ճիվիլկտա-թել պանիր
  • «Անդալա, մանդալա, Էն կլորի, տյու գյունդ արա»
  • «Նստիմ հով, Զըմզըմբալեն ընկնամ ծով»
  • «…Տանկով զարկին փոր ճղիցին, Արուն վեր աշխրին ցրվիցին, Միսն փայ
    արեցին, Ոսկորներ տան խորիցին»
  • «Ճիրիմ (ծորել)՝ թուք չիմ, Ճերմակ իմ՝ փուք (բշտիկ) չիմ»
    (Կաթ),
  • «Ջուրն եմ գցում, Թաց չի ըլում, Դուս ենք բերում, Պինդ ա մնում» (Կարագը):

Առածներ, ասացվածքներ

  • «Կապիտ կովը կթեցի, Կապիտ մածուն հանեցի, Կապիտ խնոցի հարեցի, Կապիտ կարագ հանեցի…»:
  • «Կապույտ կթիմ, Կապույտ մակրթիմ, Կապույտ աչքերովին ուտեցնիմ»
  • «Եղ ծաղիկ, Դեղին ծաղիկ, Հափնե առե, Հափնե բուսե, Հերն նստեր, Օրթին փնջե»
  • «Հոգևոր պառավը հանե չար աչքը…Եղի պես պարզեցնե…» 8
  • «Ինքը սուրբ, Տեղը մսուրք, Թթու թան, Պոչիկ գդալ, Պռատ խան. Ով սուրբ Աստվածածին, Դու կտրես (այսինչի) սանջուն»:
  • «Ատոր դեղը. Կկթեմ օչխրին կաթը, կդնեմ գիշերը աստղը, առավոտ խմեմ սաղնամ կը»

……

  • «Կովը կթիմ, մածուն մերիմ կճուճը, Ծծում զարկեմ, կարագն ուտի Մկուճը»,
  • «…Ծծումը լցեմ մածունը, …Մածուն մերենք էս ղայդա, Ծծում հարենք էս ղայդա»,
  • «Չխկամ-չխկամ…Մեջս է կարագ, հաստ ու բարակ: Կերթամ, կուգամ, կերթամ, կուգամ, Հարսի փորին բարև կուտամ»:
    «Խնոցի ջան խնոցի, Մեջդ լիքը մածուն լցի…, Մեջդ տաքը-պաղ ջուր լցի»
  • «Քանց կորեկ ծըլի կարայք, Քանց սիսեռ սրսուռ կարայք, Քանց խնձոր կունդ-կունդ կարայք»:
  • «Հա´ ձձում, հա´ կարագ, Եղն իվի, ջուրն իվի, Քընց լուսնակ բոլորիս, Քընց երկիր կլորիս, Ընձի ընդրան փայ էղնիս»
  • «Մաքին կթեցի, կաթը տաքցուցի, Մերանը քցիցի, Մածունը մերեցի, Լցեցի խնոցին, Խնոցին հարիցի, Կարագը հանիցի, Հանեցի աղիցի, Ժողեցի, ժողեցի, Տեղին եղ հանեցի»;
  • «Կովու կարագ մանդըր ի, Գոմշու կարագ ծանդըր ի, Կովու կարագ փռփուռ ի, Գոմշու կարագ քանց նուռ ի», «Կովու մածուն լցեմ ինե՝ Տեղին քարբար կարագ խանի…Մաքու մածուն լցեմ ինե, Սիպտակ կարագ չալմ խանի»
  • «…Ուտենք, խմենք, Զորանանք, Ցավ ու չոռը մոռանանք»:
  • «Թանը հանի քամեցի, Սրսուռ չորթան շինեցի. Թանը հանի եփեցի, Շոռ ու ժաժիկ շինեցի»:
  • «Լագլագն եկավ էս ղայդա, Մենք կաթ կթենք էս ղայդա» .
  • «Կովը կթիմ, փռփռաց, Ղայմաղ կիկա»
  • «Չադր առանք կացինք սար, Էծը ոչխար հավասար, Կթինք, հարինք թան ելավ, Յեղ, պանիր լեյջան (առատ, լի) ելավ»:
  • «Կովը կթիմ, զարկիմ, եփիմ ապուրը, Կովն ու կիթն ի մեր նամուսը աբուռը»
  • («Աչք ունենաս, լուս չունենաս, Խթման օրը եղ չունենաս»
  • «Մարդ կա՝ ջան է, մարդ էլ կա՝ թան է»
  • «Կաթից բերանն էրվել է, մածունը փչելով է ուտում» ա
  • «Կաթը ըլնելուս կթափի»,
  • «Ոչ առաջ կաթն ու կորեկ, ոչ վերջը թուր ու դանակ»,
  • «Կրակի վրա եղ չեն լցնի»,
  • «Թող իրան եղով տապակվի»
  • «Մարդ կա՝ կարագ է, մարդ էլ կա՝ վարագ է»
  • «Յուղը վեր ածես, կհավաքվի»
  • «Գետին թափած եղը էլ թոփ չի էղնի»
  • «Եղը կրակին էրվի, տեղիցը լնգալ չի» ա
  • «Բոշի եղն որ շատ ըլնի, կեսն էլ հետևը կքսի»
    «Գինը հալած ե՞ղ ես տվել (շատ չես տվել)»
  • «Ականջով մեկ թան չարժե»,
  • «Թան էլ չէ, թթու մածուն
  • «Պանիր ու հաց, սիրտը բաց»,
  • «Պանիր հաց չի, ամեն մարդու բան չի»,
  • «Թթու ա,թան չի, ամեն մարդու բան չի»,
  • «Փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը»,
  • «Սերըսովորն ա կերե, թանը՝ մոլորը»,
  • «Պառավն (սարի նանը, օչով) իրան թանին թթու չի ասիլ»,
  • «Թան կերանք թորթորացանք, մածուն կերանք, արդարացանք»
  • «Հաց ու թան ունես, ամեն բան ունես», «Թացան կացած տուն սով չի մտնիլ» ա
  • «Գարու հաց, թթու թան, Պապեն ուտե, էրթա գութան
  • «Հաց ու պանիր, կեր ու բանիր»
  • «Չորաթանը թանից է»,
  • «Շտեղ արև ա, ընտեղ էլ չուրաթանս փռըմ եմ»,
  • «Թող գիտենա, որ թանը մածնիցն ա ըլըմ (իր տեղն իմանա)»,
  • «Եղը մածնիցը կըլի»1:
  • «Պանիրը մոթալն ա պահում, կնգանը՝ մարդը»
  • «Էրնեկ էն կնգանը, որ ոնչ ախչկա գլուխն ա լվանըմ, ոնչ մածնիցը խնոցի հարըմ»
  • «Լվացած խնոցիեն եղ կհանի»
  • «Թե մտքումդ տեղ կըլնի, բղղըմըդ էլ եղ կըլնի»
  • «Մարագ ունիս, կարագ ունիս»
  • «Պաս ուտեմ պաս, էն էլ թանե սպաս»
  • «Եղ՝ փորի դեղ»,
  • «Մերը ուտի եղեղեն, տղան կըլի խրեղեն»

Երեխային ուղղված գովասանք

  • «…Մոթալի եղ իմ ըրախան…»,
  • «…Օխչրի թացան իմ բալա…»,
  • «…Եղի մաշնակ իմ Լևոն…»:
  • «…Հալա, հալըմ չկա, Թան իփեմ՝ պուտուկ չկա»,
  • «…Ազիզ նանիդ ջանը ղուրբան, Իմ ձձմի թանը ղուրբան…»
  • «Թռի, թռի, թռցնեմ, Սև մաքու կաթ կերցնեմ»,
  • «Զգառն ու մաքին ես տեսա, Ես կթեմ՝ դու մերա, Ես բրթեմ՝ դու գտալա»:

Օգտակար նյութեր

ԿԱԹԸ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ-Հասմիկ Հարությունյան

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ-Արթուր Հովհաննիսյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s