Մուտքի ճամբար. երաժշտական պարապմունքներ

Մուտքի ճամբար. երաժշտական պարապմունքներ

Օր՝ հոկտեմբերի 26-11.30-12.15, հոկտեմբերի 28-12.30-13.15

Մասնակիցներ՝ մուտքի ճամբարի անդամներ

Վայր՝ Մայր դպրոցի Համերգասրահ

«Կաթնամթերքը՝ հայ ժողովրդական, աշխատանքային երգերում» նախագիծ

Երգեր

  • Հարի խնոցի
  • Հա ձձում, հա կարագ
  • Հալել եմ եղը
  • Նոր եմ նոր մածուն մերել, Առնեմ էրթամ
  • Ադեն մածուն մերել է
  • Հոպա, զարկե ու քելե

Հարի խնոցի

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի:

Հա ձձում, հա կարագ

Հա ձըձում, հա կարագ,

Հա ձըձում, հա կարագ,

Հա զարկիմ,դու չեղար,

Հա ձըձում,հա կարագ,

Տաք ջուր թալիմ՝ դու չեղար,

Պաղ ջուր թալիմ՝դու չեղար,

Հա ձըձում հա կարագ,

Ինճ եղավ՝ դու չեղար,

Հա ձըձում, հա կարագ,

Ինչ եղավ՝ դու չեղար:

  • Հալել եմ եղը-պարերգ

Հալել եմ եղը, յար ջան,

Հալել եմ եղը,

Լցրել եմ կըճուճները,

Դրել եմ տեղը:

1.Ծաղկեվանք ձորա միջին,

Հալել եմ եղը,

Ա՜խ, կորա խորա միջին,

Հալել եմ եղը:

Ծաղկեվանք ուխտ եմ արե,

Հալել եմ եղը,

Թաց մազըս ջուխտ եմ արե,

Հալել եմ եղը:

Հալել եմ եղը, յար ջան,

Հալել եմ եղը,

Լցրել եմ կըճուճները,

Դրել եմ տեղը:

2.Ծաղիկ ունեմ քաղած ա,

Հալել եմ եղը,

Մի—մի հատիկ պահած ա,

Հալել եմ եղը:

Պուճուր առուն զուլալ ջուր,

Հալել եմ եղը,

Տըղեն՝ տես, աղջիկը՝ տուր,

Հալել եմ եղը:

Հալել եմ եղը, յար ջան,

Հալել եմ եղը,

Լցրել եմ կըճուճները,

Դրել եմ տեղը:

  • Նոր եմ նոր մածուն մերել

Նոր եմ նոր մածուն մերել,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

Հեռու գեղեն է գալիս,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Մի լավ նվեր է բերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

  • Առնեմ երթամ իմ յարը

Առնեմ էրթամ իմ յարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Սեր անելով իմ յարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Սեր անելով իմ յարը:

Յար եմ գտել նառի պես

Ընկուզենի զառի պես

Ուր, որ էրթամ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես,

Ուր, որ էրթամ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես:

Ադեն մածուն մերել է-երգ

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:

Հոպա, զարկե ու քելե

1.Կուժն առա գացի աղբյուր

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Լցրեցի կժով պաղ ջուր:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

2.Սարեն իջավ զույգ աղջիկ:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Զույգի գոգնոցն էլ լաստիկ:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

3.Ջուր կուգա բարձր սարեն:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Կըթափի մարմար քարեն:

Հոպա զարկե ու քելե:

4.Ոչխարն արել եմ բերը:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Քաշել եմ կաթի սերը:

Հոպա զարկե ու քելե:

5.Սարեն ես գամ, ձորեն դու:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Սերն ես ուտեմ մածունը դու:

Հոպա զարկե ու քելե:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s