«Սրբուհի Լիսիցյանի օրեր» ստուգատես. նոյեմբերի 20-27

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Սրբուհի Լիսիսցյանի օրերը» ազգագրական  բաց ստուգատես է, որը նվիրվում է հայ ազգագրագետ, արվեստաբան, պատմական գիտությունների դոկտոր, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր և Հայաստանում պարարվեստի ուսուցման կազմակերպիչ Սրբուհի Լիսիցյանին:

«Սրբուհի Լիսիսցյանի օրերը» կազմակերպվում է «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի» շրջանակում: Այն իր մեջ միավորում է պարային, երաժշտական, տոնածիսական լայն ուղղություններ՝ հանրակրթութական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ներառումով:

«Սրբուհի Լիսիսցյանի օրերի» կազմակեպիչները կրթահամալիրի դպրոցներն են և քոլեջը, համակարգողը՝ Հասմիկ Մաթևոսյանն է (էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am, հեռ՝ 093691692):

Ստուգատեսին կարող են մասնակցել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Ստուգատեսն ամփոփվում է նոյեմբերի 27-ին` հարիսայի ծեսով, Ծեսերի կետրոնի « Լիսիցյան կենտրոն» անվանափոխմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • ստուգատեսի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ «Սրբուհի Լիսիսցյանի օրեր» հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում:

Մասնակիցներ.

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք


Անցկացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 20-27

Ստուգատեսի ուղղություններ

  • ազգային պարեր, պարերգեր
  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • բանահավաքչություն
  •  ուսումնական նյութերի, փաթեթների ստեցծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

«Սրբուհի Լիսիսցյանի օրեր» ստուգատեսի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Կազմակերպումը ըստ

  • կրթահամալիրի ուսումնական օրացույցի,
  • կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, Արատես դպրական կենտրոնի ներկայացված ճամբարային նախագծային օրակարգի,
  • կազմակերպիչների, նախագծային, նախաձեռնող խմբերի առաջարկների, պայմանավորվածությունների, ներկայացումների հիման վրա:

Աշխատակարգ

Նոյեմբերի 14-19

Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, գործընկեր դպրոցներին, անհատներին, մասնագետներին ստուգատեսային հրավերների փոխանցում:

Նոյեմբերի 20-նոյեմբերի 27

Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Օրացույց

Նոյեմբերի 19

  • Ժամը՝ 13.00-Հանդիպում Գագիկ Գինոսյանի հետ- Արտասահման. համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի

Նոյեմբերի 23

Ժամը 12.00՝ Արտասահման

  • Սրբուհի Լիսիսցյանի հետքերով-համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի
  • Ռուդիկ Հարոյանի հետքերով-համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Նոյեմբերի 24

14.30

  • Պարերի հրավառություն Մարմարյա սրահում՝ հանրակրթական պարային խմբեր-համակարգումը՝ Սյուզի Մարգարյանի

Նոյեմբերի 25

  • Ժամը՝ 11.00-«Տիկնի Պսակ»- հինգ տարեկաններ-համակարգումը՝ Սեդա Թևանյանի

Նոյեմբերի 26

Նոյեմբերի 27

  • Հարիսայի ծես-տոնախմբություն -համակարգումը՝ Սյուզի Մարգարյանի
  • Ծեսերի կետրոնի « Լիսիցյան կենտրոն» անվանակոչմամբ-համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի

Ծանոթացեք նաև

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s