Ձմեռային ազգագրական փառատոն 2022թ. նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ձմեռային ազգագրության փառատոնը կազմակերպվում է 4-րդ անգամ: Այն տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից ազգային պարի նկատմամբ ավելի խորը շեշտադրումով, միավորելով իր մեջ պարային, երաժշտական, տոնածիսական լայն ուղղություններ՝ հանրակրթութական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ներառումով:

Ազգագրության փառատոնի կազմակեպիչները կրթահամալիրի դպրոցներն են և քոլեջը, համակարգողը՝ Անուն, Ազգանուն…… (էլ. հասցե՝…..,հեռ՝…… ):

Ստուգատեսին կարող են մասնակցել անհատներ, խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ Հայաստանից, Արցախից, արտերկիրց:

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 29-ին` Ղափամայի ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Մասնակիցներ.

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք


Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 10-30, 2022թ.

Թեմա՝ ազգային պար

Ազգագրության փառատոնի ուղղություններ 

  • ազգային պարեր, պարերգեր
  • ձմեռային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • տարածաշրջանային պարեր
  • պարային կենցաղ, ատրիբուտներ
  • տարազ
  • պարային սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
  • ծիսական, թեմատիկ պարեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
  • պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • ձմեռային ծիսական խոհանոց
  • աշխարհի ժողովուրդների ձմեռային ծիսական տոների օրացույց
  • հայրենագիտական նախագծեր՝ ազգային պարերի ներառումով
  • քաղաքային քայլքով պարային, երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • բանահավաքչություն
  • պարային երևելիներ
  • պարային նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ, ծես
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Աշխատակարգ

Դեկտեմբերի 29-հունվարի 9

Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 10— հունվարի 30

Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Փառատոնային օրացույց…..

Ձմեռային ազգագրության փառատոնի նախորդ տարիների արխիվ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s