
Ամանորյա ասիկներ, խաղիկներ, բարեմաղթանքներ
********
-Քեզի կու տամ ցորեն, գարի,
Դուն այ ինձի տու բարի,
Շնորհաւոր Նոր տարի:
********
-Ջրին բարին, ջրին մորին,
Անդնդային թագաւորին,
Ջուր կաղնդե՞ր ես:
********
Առ քեզի գարի,
Տուր մեզի բարի,
Առ քեզի քեօմուր (ածուխ),
Տուր մեզի Էօմիւր (կեանք),
Առ քեզի հատիկ,
Տուր մեզի Զատիկ:
********
Առ գարի,
Տուր բարի,
Առ երկաթ,
Տուր դօվլաթ:
********
Առ քեզի գարի,
Տուր ինձի հազար բարի:
*********
– Ի՞նչ եք անում:
– Մուկն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք::
– Մկստան:
– Ի՞նչ եք անում:
– Ցուրտն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Իր երկիրը՝ հյուսիս:
– Ի՞նչ եք անում:
– Ծուլությունն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Օվկիանոսի հատակ:
– Ի՞նչ եք անում:
– Անկարգությունն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Ձիուկների մոտ:
- Սեբաստիո
Նէնէներ, մամաներ
Կալնտօս տուէք
Տարին օրիկ մըն է,
Ամեն տարի, բարով հասնիք աս օրերս:
Դուք ալ ապրիք, մեծնաք, եավրուներս,
Աստուած շնորհք և իմաստութիւուն տայ:
- Կարին
Ահա եկաւ Նոր տարի
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղաք ենք ուրախ,
Ունինք կաղին, կոզինախ:
- Մուշ
Կախնդող, տող ու տող,
Կայներ եմ տանքի պօլօզ,
Հատ մը թալիք կախնդող
Քամին թռուց զիմ քօլօզ:
***
Կաղնտոսը` տոս
Էլէք տուեք երկու կոկոզ.
Վով օր չտուեց`
Իրանց հաւուն ճիվը կը կոտրեմ.
Էկէր հաւ չունին`
Ճժուն կը կլոտրեմ.
Կաղնտոսը` տոս:
- Ակն
Աս օր Կաղ է, վաղը Կաղընտ,
Ձեր մեռելին հոգուն տուէք ուր գայ,
Տանտիկին, տանտիկին,
Էլի գնայ մարագն ի վար,
Կարճ բռնէ, էրկան կ՛ըյէ,
Կամացուկ ուր մատիկդ չկըյես:
Ով ուր տայ՝ շէն կենայ,
Ով ուր չիտայ՝ հաւուն տոտոզը չորնայ:
- Բաբերդ
Աւետիս, աւետիս, աւետիս,
Հա՛յ, եկել է, եկել է,
Ով եկել է, գայլն եկել է,
Կարմիր կովեն իւղ կ՛ուզէ,
Կուտուզ յաւեն հաւկիթ կ՛ուզէ,
Աւետիս, աւետիս, աւետիս,
Աւետիս, աւետիս, աւետիս,
Իւղեն կը ռէ, մեղրեն կը ռէ, տանտիկին,
Սերեն բռնէ, մեղրեն կը ռէ, տանտիկին,
Քիչ մա՛լ իւղ հետդ բերես տանտիկին,
Սախըն մատըդ ալ հետ չկռես, տանտիկին,
Աւետիս, աւետիս, աւետիս:
- Վան
Շնորհաւոր տօն ու տարին,
Նոր Կաղանդն եւ իւր բարին,
Պատ վեր խըման, խիմ վեր քարին,
Վէմ քարն ի Պօղոս Պետրոս
Բանլիս տուեց փրկիչ Յիսուս:
Տունը շէն, շէն շինական,
Իւղն ու բլիթ նստան, կերան,
Բասիլիոս անուն բարի,
Որ ազատեց խեն քրիստոնէն,
Տարին են տարին, օրն են օրէն:
Ձեր տունը շէն հետ արեւուն,
Արեւն էրկներ ձեր տղեքներուն,
Չարը զատանէր, բարին մօտենար:
Օղորմի աղին, ծառ տընկողին,
Լեզկայ ռես Բաղտոյին,
Գըզիր Խաչոյին, տան ճեռչին:
Ուտենք, խմենք անոյշ գինին,
Ասենք օղորմին, ողջութեն հայոց ազգին:
……
Ասօր Կախ է, վաղն է Կաղանդ,
Կախանն եօ՞ր է, վաղն է Կաղանդ, ալելայ,
Շարոց, բաստեղ, չիր ու հեւէք,
Գոգնոց բացէք, գոգով տուէք, ալելայ:
Տուն ու երդիք լիք են շարքով,
Բարով կաղանդ, բարկարեւով, ալելայ,
Ճոլոտ մամում ճըմուռ, քաղցու,
Խոջիկ պապուն բաղարջ, բլիթ, ալելայ:
Ժիժ-պիժերուս շարան-շարան,
Շարոց, բաստեղ, անոյշ կաթայ, ալելայ:
Գոգնոց բացէք, գոգով տուէք,
Ափով բաժնենք, ծափով ուտենք, ալելայ:
Լոյս է իջեր վեր գերեզմընին,
Ողորմիս ձեր լոյս մեռելին, ալելայ:
Գոգնոց բացէք. գոգով տուէք,
Ափով բաժնենք, ծափով վայլենք, ալելայ:
- ԼՈՌԻ
Կըտէր հողը խնգան փոշի
Ծոցը վրեն ծալած ոսկի,
Դուռը վըրեն փերթ ըրեքնակ,
Կըտէր վրան բոլոր լիսնակ,
Տան սները կերոններ,
Ոսկէ կամար գերաններ:
Բարի րիգհուն ալելուիա,
Աշեն, հաշեն, էս տունը՝ շէն,
Սին ու գերան՝ սողոմաշէն,
Տուն աւլողներ՝ ջուխտ աղունակ,
Ձեռնաւելը՝ փունջ մանուշակ,
Թորոնները խորաննի են,
Հացթուխները՝ խանում խաթուն,
Էս տանը կայ երկու լիզու,
Մինը՝ բարի, մինը՝ չարի,
Չարինը՝ ընդի, բարինը՝ ըստի,
Բարին վեր գայ, ձեզ հետ նստի,
Բարով թող գայ ձեր նոր տարի,
Մուրազներուդ զիմ կատարի,
Ձեր տուն մտնու հազար բարի,
Աճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
- ԷՋՄԻԱԾԻՆ
Սարերի կարմիր լալեն եմ,
Բարով եկար, Հազար բարի,
Իմ մոր մինուճար բալեն եմ,
Խէրով եկար, Թազա տարի:
Թասը լցնեմ կարմիր գինով,
Բարով եկար, Հազար բարի,
Փլաւ բերեմ ոսկէ սինով,
Խէրով եկար, Թազա տարի:
Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար, Հազար բարի,
Ալիւր, ցորեն, հաճար, գարի,
ԽԵրով եկար, Թազա տարի:
- Ղզլար
Ահա եկավ Նորն տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:
Մանր տղայք են ուրախ,
Ունեն կաղին, գոզինաղ,
Սալորի չիր, չամիչ, թուզ,
Փշատ, ունապ և ընկուզ:
Մանր տղայք չմոռնաք,
Աշխարհումս չեք մենակ,
Որիշ շատ խեղճ տղայք կան
Աղքատ և անօգնական:
- Ղզլար
Շնորհաւոր նոր տարի,
Ծեր տունը շէն իլի,
Պարով նոր հաքնէք,
Միշտ ուրախ իլէք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ծեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Նոր տարին ուրախ,
Ուտենք գոզինաղ,
Չամիչ, թաթարու,
Ունենք ստանալու:
Եմիշ ու գինի,
Միշտ էլ բոլ իլի,
Միշտ ուրախ ապրենք,
Մէ լաւ քեփ քաշենք:
Տունը շէն իլի,
Բարաքեաթ իլի,
Միշտ ջոմարդ իլէք
Մեզ էլ միշտ յիշէք:
- Կիլիկիա
Ալելուիա, ալելուիա,
Հինը գնաց, նորը կու գայ,
Հինը ուրախ ճանապարհէք,
Նորի համար պատրաստեցէք
Դուռ, լուսամուտ բացէք,
Ինչ որ կամիք խնդրեցէք,
Թէ կեանք, թէ խելք, թէ մալ,
Ամէնքիդ մուրազն ալ
Կու տայ, միամիտ եղէք:
Աղաներ ու խաթուններ,
Ձեզ շնորհաւոր Նոր տարի,
Ապրիք շատ ու շատ տարի:
- ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ
Գալանտոս, տօս, տօս,
Գալանտոսը եկիլ է,
Դուռին տակը կայնիլ է,
Շիլայ շապիկ հագիլ է,
Կարմիր գօտի կապիլ է,
Մէկ աւուճին խայիլ է:
- Բալու
Բարի եկար, Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
լէ, լէ, լէ, լէ, ախ լէ, լէ,
Մեր փեթակն ալիր կ’ուզէ,
լէ, լէ, լէ լէ, ախ լէ, լէ,
Տանտիկինը եղ կ՛ուզէ,
լէ, լէ, լէ, լէ… ախ լէ, լէ,
Բուխերիկս մուխ կ՛ուզէ,
լէ, լէ, լէ, լէ… ախ լէ, լէ,
Մեր օճախը փատ կ՛ուզէ,
լէ, լէ, լէ, լէ… ախ լէ, լէ,
Եգուն պաղջին պտուղ տուր
լէ, լէ, լէ, լէ… ախ լէ, լէ,
Մեր աղջիկին փեսայ տուր,
լէ, լէ, լէ լէ… ախ լէ, լէ,
Մեր տղային հարս մը տուր,
լէ, լէ, լէ, լէ… ախ լէ, լէ,
Հիւընտութիւն թող չըլի,
լէ, լէ, լէ, լէ… ախ լէ, լէ,
Քեսատութին թող չըլի,
լէ, լէ, լէ, լէ… ախ լէ, լէ,
Հեյրան Նոր տարի
Բարեմաղթանքներ
- «Շնորհավոր ձեր Նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան»:
- «Շնորհավոր Նոր տարի, ամէն տարի ուրախութենով աս օրս հասնինք»: Պատասխան. «Քուկդ աշնորհավոր, բարով, խերով շատ տարիներ աս օրս հասնինք.հրամմէ, վեր նստի»:
- «Տարիդ շնորհավոր: Սաղ ըլիք, ուրախութէնի տարի ըլի, ցամաք ածքով, ուրախ սրտով ամէն տարի էս օրս հասնունք, ուրախունով տարեմուտ ենք անում, ուրախութենով էլ սուրբ Յարութեանը արժանանանք, լի ու առատ ըլի, աստված մահին թանգութին տայ, հացին՝էժանութին»:
- «Երկնավոր թագավոր, դու բարով, խերով տարի էնես, դու հալևորիս ու տղոցս, հարսներուս ու թոռներուս հետ շատ տարիներ նէասիպ էնես, մեկուճար աղջկանս մէ բարի դուռըմ բանաս»: