Ամանորյա և Սուրբ ծննդյան բարեմաղթանքներ

«Երաժշտական փոստարկղ» նախագիծ. ուսումնական ձմեռ

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարաններ

Ամանորյա և Սուրբ ծննդյան բարեմաղթանքներ

  • Բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

  • Բարեմաղթանք

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

  • Բարեմաղթանք

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

  • Բարեմաղթանք

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստվեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

  • Բարեմաղթանք

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

  • Բարեմաղթանք

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

  • Բարեմաղթանք

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

  • Սուրբ Ծնունդ

Սուրբ գիշեր էր, լուռ մթութիւն

Երկնքի վրայ աստղ մը փայլուն:

Կը շողշողար, լոյս կը սփռէր,

Յայտնության լուրը կաւետէր:

Ծնած էր մեզ լոոյս մեծ Արքայ,

Բեթղեհէմի քաղաք հնամեայ.

Մսուրին մէջ ցուրտ ու խոնաւ

Խոնարհ որդի, հզօր Արքայ:

  • Զահրատ` «Անուշապուր»

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  •  Զահրատ՝ «Կաղանդ Պապային մօրուքը»

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի  նման,

Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s