
Տեղեկանք դեկտեմբերի 27-ից հունվարի 3-ի աշխատանքների մասին
Դեկտեմբերի 27-30-ը հիվանդության պատճառով աշխատել եմ առցանց: Եթե չլիներ այս հարթակը՝ շատ աշխատանքներ պարզապես չէի հասցնի կատարել և առցանց հարթակի համար շատ ուսումնական նյութեր չէին ստեղծվի:
- ֆիզիկական միջավայրում աշխատանքի մինուսները
Ես գալիս եմ աշխատանքի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից և գնալ, գալու վրա ծախսում եմ 2-2.30 ժամ: Բնականաբար, առցանց աշխատանքի դեպքում այդ ժամանակը ավելանում է և գումարած ֆիզիկապես չես հոգնում և աշխատանքը կարողանում ես պլանավորել ամբողջ օրվա համար, երբ քեզ հարմար է:
- հեռավար աշխատանքի արդյունավետության ձեր անձնական ցուցանիշներ
Հասցրել եմ ստեղծել ուսումնական նյութերի երեք փաթեթ առցանց ուսուցման համար, մշակել և թարմացրել եմ ուսումնական ձմեռ «Երաժշտական փոստարկղ» նախագիծը
- Երաժշտական փոստարկղ. 4-5-րդ դասարաններ
- Ամանորյա և Սուրբ ծննդյան բարեմաղթանքներ
- Երաժշտական փոստարկղ. 1-3-րդ դասարաններ
Դեկտեմբերի 28-ից-հունվարի 3-ը հավաքել եմ ուսումնական ձմեռ նախագծի արդյունքները և ներկայացրել երկու փաթեթով:
Հասցրել եմ ծավալուն ներկայացնել իմ աշխատանքի և երաժշտական մասնագիտական խմբի առաջին ուսումնական շրջանի ամփոփումները:
Կազմակերպել և համակարգել եմ երեք առցանց սեմինար դասավանդողների համար:
Մասնակցել եմ Հյուսիսային դպրոցի դեկտեմբերի 28-ի մանկավարժական հավաքանու առցանց սեմինարին:
Աշխատել եմ Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ի մշակումների, կազմակերպման, համակարգման, պայմանավորվածությունների վրա:
Աշխատել եմ մասնախմբի հետ «Ձմեռ պապիկ» մրցանակի առաջարկների փաթեթի վրա:
- Մշակում, թարգմանություն, որ սկսել եք դեկտեմբերի 27-ից մեկնարկած մանկավարժական ճամբարի օրերին:
Փորձել եմ կազմել երաժշտական մասնագիտական խմբի առաջին ուսումնական շրջանի «Հանդիպումներ, համագործակցություններ, վարպետության դասեր. 2021-2022 թթ.» փաթեթը:
Ձմեռային ազգագրական փառատոն 2022
- սովորողների հետ աշխատանք-ենթակայքում հրապարակում
- նշեք կոնկրետ նախաձեռնություն, անելիք, որ նախատեսում եք անել այս օրերին հեռավար աշխատանքով և որի արդյունքը կհրապարակվի հունվարի 7-ին
Նախատեսում եմ աճի բնութագրերի լրացում, մատենավարություն և ազգագրության փառատոնի ուղղությունների, պայմանավորվախությունների շուրջ աշխատանք, հունվարյան նախագծերի վերջնական հստակեցում:
Հունվարի 7-ին ամփոփելու եմ «Երաժշտական փոստարկղ» նախագիծը: