«Ազգային խաղեր 2022» ուսումնական փաթեթ

Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ի շրջանակում «Ազգային խաղեր» նախագծով ճամբարականների հետ սովորեցինք բազմաթիվ ազգային խաղեր, խաղերգեր, որի արդյունքում ստեղծվեց «Ազգային խաղեր 2022» ուսումնական փաթեթը:

Այս փաթեթում ներառված են ներկայացված ազգային խաղերի տեսաֆիլմ-ուղեցույցները, նկարագրությունները, ինչպես նաև սովորող-սովորեցնող նախագծով ուսուցանված խաղերի, խաղերգերի փոխանցման տեսաֆիլմերը:

Տեսաֆիլմ-ուղեցույցներ

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային խաղեր, խաղերգեր

Ներկայցանում ենք խաղերի նկարագրությունները և տեսաֆիլմ-ուղեցույցները

  • Ժնջիլ-ժնջիլ. երկրորդ ջոկատ

Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ու՞ր ա:

– Կովն ա կերե:

– Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ու՞ր ա:

– Մորթեցին, կերան:

– Բա իմ փայ միսիկն ու՞ր ա:

– Դրեցին լուսամուտ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա միսիկն ու՞ր ա:

– Կատուն էկավ, տարավ, կերավ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա չկարեցա՞ր բռնես:

– Հը՛ ը: (Չէ՛:)

– Դե, առ քու ձեռ, կորի:

  • Գինինա-գինինա. երրորդ ջոկատ

Գինինա, գինինա,

Վանականուշ գինինա,

Սինինա, սինինա,

Մեջը լիքը գինինա։

  • Ամանորյա ծիսական խաղեր. երրորդ ջոկատ

*********

– Ի՞նչ եք անում:
– Մուկն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք::
– Մկստան:

– Ի՞նչ եք անում:
– Ցուրտն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Իր երկիրը՝ հյուսիս:

– Ի՞նչ եք անում:
– Ծուլությունն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Օվկիանոսի հատակ:

– Ի՞նչ եք անում:
– Անկարգությունն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Ձիուկների  մոտ:

********

Առ քեզի գարի,

 Տուր մեզի բարի,

Առ քեզի քեօմուր (ածուխ),

Տուր մեզի Էօմիւր (կեանք),

Առ քեզի հատիկ,

Տուր մեզի Զատիկ:

  • Ճոպան-ճոպան. երրորդ ջոկատ

Ճոպան, ճոպան,

Կաշվի ճոպան,

Իշի ճոպան,

Գոմշի ճոպան,

Ձիգ տու, քաշի,

Էլ մի աշի,

Որտեղ մաշի,

Էնտեղ` ճըրթ:

  • Գինինա-գինինա. երրորդ ջոկատ

Գինինա, գինինա,

Վանականուշ գինինա,

Սինինա, սինինա,

Մեջը լիքը գինինա։

  • Մամի մամի կրակ կտասերկրորդ ջոկատ

-Մամի, մամի կրակ կտաս

-Հելի վերի թարեքը

-Մամի մամի կրակ կտաս

-Հելի վերի թարեքը

-Մամի, մամի կրակ կտաս,

-Հաց, որ թխեմ, հո շուն չկա

-Չէ , չկա

-Հաֆ, հաֆ, հաֆ:

  • Ճվիկ. երկրորդ ջոկատ

Ճի՜վ – ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,

Թռավ, գնաց Հնդստան,

Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,

Էկավ մտավ մամու ծոցիկ:

  • Ժնջիլ-ժնջիլ. երկրորդ ջոկատ

Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ու՞ր ա:

– Կովն ա կերե:

– Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ու՞ր ա:

– Մորթեցին, կերան:

– Բա իմ փայ միսիկն ու՞ր ա:

– Դրեցին լուսամուտ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա միսիկն ու՞ր ա:

– Կատուն էկավ, տարավ, կերավ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա չկարեցա՞ր բռնես:

– Հը՛ ը: (Չէ՛:)

– Դե, առ քու ձեռ, կորի:

  • Կոպալ-կոպալ

Կոպալ, կոպալ, լիդրի կոպալ,

Ախպերն եկավ տախտակն ուսին,

Քսան սալակ, կելին թալակ,

Նա կուրդ քցի, նա վըր հնձի:

Ճոպան-ճոպան

Ճոպան, ճոպան,

Կաշվի ճոպան,

Իշի ճոպան,

Գոմշի ճոպան,

Ձիգ տու, քաշի,

Էլ մի աշի,

Որտեղ մաշի,

Էնտեղ` ճըրթ:

Խնոցիաշար

…..

Խնոցի,Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի

……

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի:

Իշու դնչիկ

Իշու դնչիկ, երկու փնջիկ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Մին Վարդենիկ, մին Սմբուլիկ,

Չոշ տրանինա, նա-նա:

Զ՚ էշ քաշեցին ի հրապարակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորահ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորահ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Մեծարեցին արքայական

Չոշ տրանինա նա-նա:

  • Հա ձձում, հա կարագ

Հա ձըձում, հա կարագ,

Հա ձըձում, հա կարագ,

Հա զարկիմ,դու չեղար,

Հա ձըձում,հա կարագ,

Տաք ջուր թալիմ՝ դու չեղար,

Պաղ ջուր թալիմ՝դու չեղար,

Հա ձըձում հա կարագ,

Ինճ եղավ՝ դու չեղար,

Հա ձըձում, հա կարագ,

Ինչ եղավ՝ դու չեղար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s