
Բարեկենդանի ծես-խաղ՝ «Տիկնի պսակ»
Մարտի 2, ժամը 12.00
Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք
Վայրը՝ Հյուսիսային դպրոց` Արտասահման
Ծրագրում՝
․․․․․․
Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է:
- Իշու դնչիկ
- Պսակ, պսակ
…….
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:
- Այլի, հո
- Աղջկեք, պար բռնեցեք
………
Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,
Կարմիր նռնի իմ տղեն:
- Ծառս, ծաղկեցավ
- Այ, ֆոռկա
Ակլատիզ.
_Ուտել խմելը պրծա~վ, յուղն ու պանիրը պրծավ, ոչ մի չորթան ու թթու թան: Պասի օրերը եկան:
Ուտիստատ.
_Ա’յ Ակլատիզ, պասը կանցնի, Զատիկ կգա, Ուտիս տատին սպասող միշտ կա:
- Գնացեք, տեսեք
Միասնական պար՝ Թամզարա
Ազգային խաղեր
- Պարանքաշոցի
- Աքլորակռիվ
- Գոմշակռիվ
- Աղջիկ փախցնոցի
- և այլն
Ծիսական խոհանոց
Ամբողջ ծեսի ընթանում է Բարեկենդանի ծիսական տիկների ուղեկցությամբ՝ Ուղտ, Ուտիս տատի, Ակլատիզ, Հարս, Փեսա, շրջում են խմբասենյակում և զվարճացնում սաներին:
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան
Ծիսավար՝ Հասմիկ Մաթևոսյան