Ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին». 1.04.2022

«Գովք բնության, ծառ ու ծաղկի» և «Դյուցազնապատում» նախագծերով ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին»

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Օր՝ ապրիլի 1

Ժամ՝ 15.15

Վայր՝ Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, գործընկերներ, այլք

Ծրագրի հեղինակ՝ Հասմիկ Մաթևոսյան

Նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի, Արեգ Տոնոյանի

Ընթերցանության հատվածների խորհրդատու՝ Քրիստինե Շահբազյան

Ծրագրում

  • Գովք բնության, ծառ ու ծաղկի-2-3-րդ դասարաններ
  • Ծովինար՝ Սանասարի, Բաղդասարի ծնունդը-4-5-րդ դասարաններ

*********

Գովք բնության, ծառ ու ծաղկի-2-3-րդ դասարաններ

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,

Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,

Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

  • Հ. Թումանյան՝ «Մանուկն ու ջուրը» հատված

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:

1.Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Սա՜ր, սա՜ր,
2. Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:
Սա՜ր, սա՜ր,
3. Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ տղին, լավ չեմ ասի:
Սա՜ր, սա՜ր,
4. Սա՜ր, սա՜ր,
Հաց եմ թըխել փըրփըռի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:
Սա՜ր, սա՜ր,
6. Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

  1. Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

  1. Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,

Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Հ. Թումանյան՝ «Մանուկն ու ջուրը» հատված

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

1.Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

Միջնանվագ

2.Մեր դռանը խնկի ծառ,

Նախշուն բլբուլ վրեն թառ,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

1. Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյուլում ջան։

Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան:

  • Հովհ. Թումանյան՝ «Կանաչ ախպեր»

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1.Կանաչացավ ծառն ի խնկի,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր հերով, մերով:
2. Կանաչացավ ծառն ի խնկի,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ախպերներով:
3. Կանաչացավ ծառն ի ծիրան
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ընկերներով:
4. Կանաչացավ ծառն ի նշին,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր սուրբ քավորով:

1.Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

2.Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

3.Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Ծովինար՝ Սանասարի, Բաղդասարի ծնունդը-4-5-րդ դասարաններ

  • Հովհ. Թումանյան՝ «Համերգ»

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

  • Հոյ, Նար

Հոյ, Նար, ջանըմ նար,

Հոյ, Նար, ջանըմ նար:

1.Ամպեր էրաց, հով էրաց,

Հոյ, Նար, ջանըմ նար,
Անձրև էրաց, ծով էրաց.

Հոյ, Նար, ջանըմ նար,

2.Արև էրաց, լուս էրաց,

Հոյ, Նար, ջանըմ նար,

Բարև էրաց, շող էրաց,

Հոյ, Նար, ջանըմ նար:

Հոյ, Նար, ջանըմ նար,

Հոյ, Նար, ջանըմ նար:

  • Հոյ, Նարե

Հո՜յ Նարե, անձրև էկավ շաղալեն,
Ջա՜ն Նարե, թուփ ու տերև դողալեն,
Հո՜յ Նարե, հրեն էկավ իմ աղբեր,
Ջա՜ն Նարե, ալ ձին տակին խաղալեն:

Հո՜յ Նարե, կայնել ես վարդի հովին,
Ջա՜ն Նարե, քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ Նարե, երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն Նարե, աչքերիդ կապույտ ծովին:

Հո՜յ Նարե, ջաղացս՝ պատիկ — պատիկ,
Ջա՜ն Նարե, աչքերդ՝ նռան հատիկ,
Հո՜յ Նարե, ամեն քեզի տեսնելիս,
Ջա՜ն Նարե, հա՛մ Համբարձում, հա՛մ Զատիկ:

***

Հա՛յրիկ թագավոր,

Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝

էրթանք Հիլի, աղբրներու վերան զբոսանք.

Ման գանք չուր իրիկուն,

Իրիկուն դառնանք, էրթամ իմ տեղ:

  • Նարմ նանայ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

1.Գնա, գնա, հետ քեզի գամ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Հետ քու ուլունքի ձենին գամ

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Փարչիկ լցնեմ ու քեզի տամ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Անուշ պագիկ առնեմ, ետ գամ

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

2. Քեզի մեռնեմ, պստիկ լուսնակ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Ուստից կուգաս մենակ-մենակ

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Ծառ եմ տնկել, քեզ նմանակ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Խաղող բռնենք սև ու սպիտակ

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

***

Գնացին, էլան սարի վերև,

Էնտեղ նստան բլրի  վերա, կերխում արին,

Հետո ման էկան, տեսան Կապուտ ծով.

Գնացին ծովափ սեյր անելու:

  • Պար՝ Մածուն եմ դրել

***

Իրիկուն որ տի դառնար, տուն գար  

Ծովինար ասաց աղջիկներուն. 

— Աղջի՛կներ, դուք գնացեք, ման էկեք, 

Ես էրթամ, քիչ ջուր խմեմ: 

  • Ծովինար, հոյ նար

Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան,
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան:

1.Ծովինար էլավ, կէրթեր հովին, Ծովինար ջան,
Լուսընակ զարկեց վըզի դողին, Ծովինար ջան,
Ես ղուրբան եմ քու ստեղծողին, Ծովինար ջան:

Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան,
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան:

2.Ծովինար էլավ, կէրթեր մարագ, Ծովինար ջան,

Իր ուտելիք՝ մեղր ու կարագ, Ծովինար ջան,

Իր հագնելիք քեզ մումբարաք, Ծովինար ջան:

Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան,
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան:

***

Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.

Նայեց, տեսավ ծովին ծեր չկա:

Շատ նեղացավ աղջիկն ման գալով,

Էնոր ծառա շատ ծարվեցավ,

Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.

  • Նարե

1.Նարեն ելել է, սար սնձի կերթա,

Մազերն արձակել, շաղ տալեն կերթա:

Յարոջ աչքի դեմ կաքավի նման,

Սեր անելեն յար, էլել է կերթա:

Կրկ.Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,

Իմ սիրած յարս ախ մինուճար է:

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,

Իմ սիրած յարս ախ մինուճար է:

2.Սարերի եղնիկ, դու չքնաղ Նարե,

Հազարներին յար, սիրտ կհմայե,

Կարոտած աչքի դու չքնաղ երազ,

Հմայված տեսքի, ախ սիրո մուրազ:

Կրկ. Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,

Իմ սիրած յարը ախ մինուճար է:

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,

Իմ սիրած յարը ախ մինուճար է,

Իմ սիրած յարը ախ մինուճար է:

***

— Էս ծովի ջուր շատ աղի է: 

Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ, 

Ես խմեի, սրտիս պապակն անցներ: 

— Աստված, դու մեկ աղբուր էստեղ բուսցես, 

Մեկ էլ ինձի լուս ու ճար անես

  • Կոպալային ռիթմեր

***

Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,

Մի շատ համեղ ջուր դուրս էկավ:

  • Հոպա զարկե ու քելե

1.Կուժն առա գացի աղբյուր

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Լցրեցի կժով պաղ ջուր:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

2.Սարեն իջավ զույգ աղջիկ:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Զույգի գոգնոցն էլ լաստիկ:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

3.Մատանուս կապուտ ակը,

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜
Ցոլաց, ընկավ ձեր բակը:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

4.Մատանուդ կապուտ ակը,

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜
Ի՞նչ գործ ունի մեր բակը:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

***

Մի բուռ լիք ջուր խմեց,

Մեկ էլ՝ մի բուռ կիսատ:

Աղբուրըն ցամաքավ:

Էդ էրկու բուռ ջրից հղացավ:

  • Հոյ Նար, նար

1.Այ աղջիկ, գոտիկ չունեմ,

Հոյ նար նար, հոյ նար, նար,

Թուշըդ դեմ արա, պաչեմ,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

Արի, սելով սար տանեմ,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Չուզողի աչքը հանեմ,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

2.Սար կը տանես, այ տըղա,

Հոյ նար նար, հոյ նար, նար,

Հետըդ ինձ տուն կը տանես,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

Մեր գեղի միջով տանես,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Չուզողի աչքը հանես,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

***

Ինն ամիս, ինն օր, ինը ժամ,

Ինը րոպե որ թամամավ,

Էնոր ժամանակ լրացավ,

Էրկու տղա բերեց:

***

Մելքիսեթ քահանան էկավ,

Թոնդրան վերա կնքեց.

Ջոջ տղի անուն դրեց Սանասար,

Պստիկին՝ դրեց Բաղդասար։

  • Կարնո քոչարի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s