Երաժշտաթատերական ներկայացում՝ «Նոտաների աշխարհում»

«Ձոն» երաժշտական և տեխնոլոգիական ստուգատես

Օր, ժամ

  • Ապրիլի 7` ժամը 12.30
  • Ապրիլի 8` ժամը 11.00

Մասնակիցներ՝ 4.3-րդ դասարանի սովորողներ

Վայր՝ Արտասահման

Ծրագրում՝

Մաս առաջին

«Նոտաների աշխարհում» երաժշտաթատերական ներկայացում

Մաս երկրորդ

Միասնական երգեր, ընթերցումներ

  • Ախ գարուն է
  • Խնկի ծառը ծաղկել է
  • Ճոր պար

Եղ. Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Հովհ. Թումանյան

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s