Ուրբաթ-պարապմունք՝ «Ծաղկազարդ Հյուսիսի կրթական պարտեզում»

Օր՝ ապրիլի 8

Ժամ՝ 15.15

Վայր ՝ Հյուսիսային դպրոցի Հարավային պուրակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների երկարօրյաների խմբեր, ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր, այլք

Ծրագիրը՝ ըստ «Գովք բնության, ծառ ու ծաղկի» և Լիսիսցյան ծեսերի կենտրոնի առաջարկած «Հարսանիքով Ծաղկազարդ կրթական պարտեզներում․․․․» նախագծերի

Ծրագիր

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,

Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,

Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

  • Հ. Թումանյան՝ «Մանուկն ու ջուրը» հատված

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:

1.Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Սա՜ր, սա՜ր,
2. Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:
Սա՜ր, սա՜ր,
3. Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ տղին, լավ չեմ ասի:
Սա՜ր, սա՜ր,
4. Սա՜ր, սա՜ր,
Հաց եմ թըխել փըրփըռի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:
Սա՜ր, սա՜ր,
6. Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

  1. Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

  1. Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,

Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Հ. Թումանյան՝ «Մանուկն ու ջուրը» հատված

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

  • Զարկ բոլոճիկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

  • Զնկլիկ օրորճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծագեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Ընթերցում-ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

1.Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

Միջնանվագ

2.Մեր դռանը խնկի ծառ,

Նախշուն բլբուլ վրեն թառ,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

1. Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյուլում ջան։

Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան:

  • Հովհ. Թումանյան՝ «Կանաչ ախպեր»

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1.Կանաչացավ ծառն ի խնկի,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր հերով, մերով:
2. Կանաչացավ ծառն ի խնկի,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ախպերներով:
3. Կանաչացավ ծառն ի ծիրան
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ընկերներով:
4. Կանաչացավ ծառն ի նշին,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր սուրբ քավորով:

1.Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

2.Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

3.Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s