
Հանրապետության բարձունքների նվաճման օրեր
Անցկացման ժամանակահատվածը՝ մայիսի 27-28. 2022թ.
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզի «Գագարին» նախագծում ներառված գյուղերի դասավանդողներ, սովորողներ, այլ խմբեր:
Ճամփորդի համար երաժշտական ուղեցույց` 9-12-րդ դասարաններ
Իմ չինարի յարը
Բառեր
Արև թռվռով ելավ,
Իմ չինարի յարը,
Մեր բանը կռվով էլավ,
Դարդիման յարը.
Թշնամու հոգին մեռնի,
Իմ չինարի յարը,
Իրա չար սրտով էլավ,
Դարդիման յարը:
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Գովական յարը:
Ճրագը վառա, վառա,
Հոր հետ վատամարդ դառա,
Մեր ու ախպեր թող տվի,
Ես իմ սիրածին առա:
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Գովական յարը:
Էս առուն ջուր է գալի
Բառեր
Էս առուն ջուր է գալի,
Մի տեսէք՝ ո՞ւր է գալիս:
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:
Քենին մահանա արել,
Իմ եարին հյուր է գալի,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:
Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:
Արի իմ սիրեկան եար,
Առաջ գամ քեզ տաղերով:
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:
Տանըս տակին կայ նըռնի,
Ես բարձ բերեմ, դու կըռնի,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:
Ես, դու մի բաղում պիտենք,
Դու չինարի, ես՝ նըռնի,
Գալիս է, գալիս է՝ սէր անէ:
Լորիկ
Բառեր
Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:
Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:
Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:
Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:
Երևան բաղ եմ արել
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Կրկ. Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
2.Էլի բարեկամի մոտ,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Լացըս ծիծաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
2.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Սևա չոբանի շունը
. Սև ա չոբանի շունը
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
Կտանի յարիս քունը
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
2. Կանաչ արտը վարել եմ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
Սիրած յարիս ճարել եմ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
3. Սարի գլխին ձյուն եկավ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
Անուշ յարս տուն եկավ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ: