Նախագիծ՝ «Ծիրանագովքի, ծիրանաքաղի ծես»

ԾԻՐԱՆԻ ՏՈՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԾԵՍ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ. մշակումը՝ Սյուզի Մարգարյանի

«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»

Նախագիծ՝ «Ծիրանագովքի, ծիրանաքաղի ծես»

1. Նպատակ

ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում, ծեսի արդիականացում

2. Ծեսի մասնակիցներ

Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարականներ, դասավանդողներ, հյուրեր, այլք

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրել ծիրանի, դրանց  հատկությունների, օգտակարության, կիրառության մասին ուսումնական նյութեր
  • համակարգել ծիրանագովքի, ծիրանաքաղի հիմնական գործողությունները, համադրել բերքի տոնի հետ կապված այլ ծիսական գործողությունների հետ
  • սովորել, ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր, ազգային խաղեր, օրհնանքներ, համադրել բերքի տոնի հետ կապված ծիսական երգերի, պարերի, պարերգերի, ազգային խաղերի հետ

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Հունիսի վերջին շաբաթ, հուլիսի սկիզբ

5. Արդյունքներ

  • Ծիրանագովքի, ծիրանաքաղի ծեսի իրականացում
  • Ծեսի արդիականացում
  • Ուսումնական նյութերի ստեղծում՝ տեսագրություններ, փաթեթներ, պատումներ

Ծիրանագովքի երգեր

  • Ծիրանը գովելու համար ենք եկել

Ծիրան ինչ լավ համ ունիս,
Ծիրանը գովելու համար ենք եկել,
Անուշ, անուշ հոտ ունիս,
Ծիրանը քաղելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,
Ծիրանը գովելու համար ենք եկել,
Մեր տուն գալու կամ ունիս,
Ծիրանը քաղելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,
Ծիրանը գովելու համար ենք եկել
Մեջը ոսկի սուն ունիմ
Ծիրանը քաղելու համար ենք եկել:

Ծիրանը գովելու համար ենք եկել,

Ծիրանը քաղելու համար ենք եկել:

  • Աղջկեք պար բռնեցեք

1.Աղջկեք պար բռնեցեք

Ծիրանի համը գովեցեք

Այ ծիրան, քաղցր ծիրան

Արևի պես պայլուն ծիրան:

2.Աղջկեք պար բռնեցեք

Ծիրանի հոտը գովեցք

Այ ծիրան, սիրուն ծիրան

Մեղրից էլ անուշ ծիրան:

3.Աղջկեք պար բռնեցեք

Ծիրանի գույնը գովեցեք,

Այ ծիրան հյութեղ ծիրան

Քեզ վայել է դափնապսակ:

  • Եկեք քաղենք

1.Եկեք քաղենք քաղցր ծիրան

Ինչով քաղենք, ձեքով քաղենք

Ձեռքով, ձեռքով, ձեռքով քաղենք:

2.Եկեք քաղենք քաղցր ծիրան

Ինչպես քաղենք, սիրով քաղենք

Սիրով, սիրով, սիրով քաղենք:

3. Եկեք քաղենք քաղցր ծիրան,

Ինչով քաղենք, դույլով քաղենք,

Դույլով, դույլով, դույլով քաղենք:

Շարունակել ըստ ցանկության…..

  • Նարմ, նանայ սիրուն ծիրան

Նարմ նանայ, սիրուն ծիրան

Նարմ նանայ, համով ծիրան:

1.Գնա, գնա, հետ քեզի գամ

Նարմ նանայ, սիրուն ծիրան

Քո անուշ, անուշ հոտին գամ

Նարմ նանայ, համով ծիրան:

Նարմ նանայ, սիրուն ծիրան

Նարմ նանայ, համով ծիրան:

2. Քեզի մեռնեմ, քաղցր ծիրան

Նարմ նանայ, սիրուն ծիրան

Անուշ, անուշ, շարան, շարան,

Նարմ նանայ, համով ծիրան:

Նարմ նանայ, սիրուն ծիրան

Նարմ նանայ, համով ծիրան:

3. Ծառ եմ տնկել, քեզ նմանակ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Ծիրան բռնենք դեղին, սպիտակ

Նարմ նանայ, համով ծիրան:

Նարմ նանայ, սիրուն ծիրան

Նարմ նանայ, համով ծիրան:

  • Հայ նուբար

Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Իմ բաժ,  քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:

Քար-քար սարեր հոտաղներ, հա՜յ Նուբար,
Նախշուն գոգնոց աղջըկներ, ջա՜ն Նուբար,
Գարուն կելնենք Ծովասար, հա՜յ Նուբար,
Սիրինք զ՛իրար հավասար, ջա՜ն, Նուբար:

Սասնու կելնեն երկու հարս, հա՜յ Նուբար,
Մտել են գետ կլողեն, ջա՜ն Նուբար,
Հելել են ափ կդողեն, ջա՜ն, Նուբար,
Քանց նռան հատ կշողեն, ջա՜ն, Նուբար:

Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Իմ բաժ,  քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:

Ծիրանաքաղի ժամանակ ազգային պարերգեր, պարեր

Ծիրանագովքի ասիկներ

……..

Էսպես ծիրան ով ունի

Քաղցր-քաղցր համ ունի,
Անուշ-անուշ հոտ ունի,
Սիրուն-սիրուն գույն ունի:

……

Կլորիկ ու թմբլիկ է,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթը պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ քեզ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

……

Ալ թշերով իմ ծիրան,
Շեկ շլորի իմ ծիրան
Կանաչ տերև իմ ծիրան,
Կարմիր նռնի իմ ծիրան:

Ազգային խաղեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s