
Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ
Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց կրտսեր դպրոցի համար
- 8.45-9.00 սովորողների դիմավորում,
- 9.00-9.15 ընդհանուր պարապմունքներ (ըստ անհրաժեշտության՝ կարող է տևել մինչև 9.30)
- ընդհանուր պարապմունքները կազմակերպվում են նախօրոք որոշված բացօթյա կամ փակ տարածքներում ըստ նախապես որոշված տարիքային խմբերի՝ 5-6 տարեկաններ, 2-3-րդ դասարաններ, 4-5-րդ դասարաններ, այլ խառը խմբեր,
- խմբային ընդհանուր պարապմունքի կազմակերպման պատասխանատուն է դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը,
- խմբային ընդհանուր պարապմունքի բովանդակության պատասխանատուն է երաժիշտը, դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը,
- սովորողը պարապմունքին մասնակցում է դասարանով՝ իրենց համար որոշված տեղում,
- մանկավարժական աշխատողը պարապմունքին մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ,
- սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացականերին մեկ ժամվա ընթացքում գրանցում է հաշվառման մատյանում,
- մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը,
- ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմում են նախագծային խմբերը, որը ծրագրի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դպրոցի ենթակայքում,
- ընդհանուր պարապմունքի միասնական ծրագրում նշվում է խմբային պարապմունքների անցկացման վայրերը, պարապմունքի կազմակերպման, անցկացման պատասխանատուների անունները,
- ընդհանուր պարապմունքի ծրագիրը պատասխանատուն ուղարկում է դասավանդողների և սովորողների մեյլերին:
Ընդհանուր պարապմունքների ծրագրերում կարող են ներառվել՝
- ծրագրային, նախագծային երգեր, խաղերգեր, պարերգեր
- ծրագրային, նախագծային հոգևոր երգեր, շարակեններ
- ծրագրային, նախագծային միասնական ընթերցանության հատվածներ
- մարմնամարզություն, մարզական ֆլեշմոբեր
- հոգեբանական, մտավարժական զարգացնող խաղեր
- եթե տարծքը ապահոված է ուժեղացուցիչով՝ պարեր
- այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ
- ծննդյան շնորհավորանքներ, կարևոր հայտարարություններ: