
Ռիթմի թատրոն նախագիծ
Նպատակ
- սաների մոտ ռիթմի զարգացում,
- մանկական փոքրիկ ռիթմիկ թատրոն-նվագախմբի ստեղծում
Խնդիրներ
- ուսումնասիրել իրերի ձայնը , հնչողությունը, ձևը
- ռիթմը ընկալելու ունակությունը զարգացնել
- ռիթմ-ձայնը լսելու և վերարտադրելու կարողությունը զարգացնել
- ստեղծագործական երևակայության զարգացում
- միմյանց լսելու, լրացնելու կարողություն
- ուսուցանված երգերի բեմադրում, նվագակցում ռիթմիկ վարժություններով /նոր հնչողություն ունեցող իրերով
Արդյունք
- նոր հետաքրքիր իրերով ռիթմիկ ձևերի բացահայտում
- ձևավորված երաժշտական ճաշակ
- մանկական փոքրիկ ռիթմիկ նվագախմբ
- սովորողի մոտ ռիթմիկ վարժությունների կատարում
- ռիթմիկ համարների բեմադրությամբ՝ փոքրիկ թատրոնի ստեղծում
Ախատանքի կազմակերպման ձևը
- խմբային աշխատանքներ
Մասնակիցների կազմը
2-5-րդ դասարաններ
Ընթացքը
Սովորողների հետ ուսումնասիրում ենք նոր ռիթմիկա և հնչողություն ունեցող իրեր, ընտրում ենք ամենահետաքրքիրները;
Սկզբում ծանոթացնում ենք իրերի հնչողությանը, տեսքին , ինչի՞ց և ինչպե՞ս է պատրաստված , ի՞նչ նյութեր են օգտագործված, ինչպիսի ձայներ կարձակի .. Կբեմադրել ռիթմիկ համարները, որ լինի հետաքրքիր;
Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
Շուրջտարյա
Արդյունքների ստացված ձևեր
- տարբեր տեսակի և տարբեր ձայնային հնչողությամբ երաժշտական գործիքներ
- աշխատանքների ընթացքը լուսաբանող տեսանյութեր
- ձայնագրություններ
Նախագիծ – Հասմիկ Մաթևոսյան