
«Պարատուն» շուրջտարյան նախագիծ
Նպատակ
- սովորողների ազգային պարի կրթում,
- նրանց մոտ ազգային մշակույթի ձևավորում,
- հայկական պարերի տեսական և գործնական իմացություն:
Խնդիրներ
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում,
- երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
- ազգային պարային նյութի յուրացում,
- գեղարվեստական, թիմային մտածողության ձևավորում, զարգացում,
- ընդհանուր զարգացման ապահովում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- ազգային պարի զգացողության ձևավորում,
- ռիթմի, երաժշտական հմտությունների զարգացում:
Ընթացք
- ազգային պարերի ընտրություն ըստ համապատասխան տարիքային խմբերի
- պարերը ուսուցանել 1-5-րդ դասարանցիներին, ուսուցչական, ծնողական համայնքներին
- համացանցից ուսումնասիրել, ծանոթանալ պարերերին
- տեսագրել պարերի կատարումներ, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
- պատրաստել համերգային հագուստներ, պարին բնորոշ աքսեսուարներ
Ժամանակացույց
- շուրջտարյա
Աշխատանքի կազմակերպման ձևը
- անհատական և խմբային
Մասնակիցների կազմը
- 1-5-րդ դասարանների սովորողներ
Արդյունքում սովորողը
- կիմանա պարերը
- կկարողանա պարել
- կլինի ազգային մշակույթը կրող, փոխանցող:
- կլինեն ավելի ճկուն
Պարացանկ ըստ տարիքային խմբերի
Առաջին դասարան
- Թամզարա
- Բուլուլ
- Լորկե
և այլն:
Երկրորդ դասարան
- Թամզարա
- Բուլուլ
- Լորկե
- Կոմիտասի «Շորոր»
- Կարմիր ֆստան
- Փալանչո
և այլն:
Երրորդ դասարան
- Թամզարա
- Բուլուլ
- Լորկե
- Կոմիտասի «Շորոր»
- Կարմիր ֆստան
- Փալանչո
- Նինարե
- Էջմիածին
և այլն:
4-5-րդ դասարաններ
- Թամզարա
- Բուլուլ
- Լորկե
- Կոմիտասի «Շորոր»
- Կարմիր ֆստան
- Փալանչո
- Նինարե
- Էջմիածին
- Կարնո քոչարի
- Գյովնդ
- Ապարանի գյովնդ
- Մոմերով պար
- Մածուն եմ դրել վըր դարում
- Կռնկավե
և այլն: